Գլխավոր Լրահոս

Բեկո՛ւմ արեք

Բեկո՛ւմ արեք

Այս տրանշը թվով չորրորդն է: Միջոցները Հայաստանին այդքան էլ հեշտ չհատկացվեցին, քանի որ սեպտեմբերին ԱՄՀ առաքելությունը Երևանում ՀՀ Կառավարության հետ ընդհանուր հայտարարի չէր եկել, և հարցը տեղափոխվել էր ավելի բարձր մակարդակ։

Ըստ ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության՝ ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից 2010թ. հունիսին հաստատված EFF և ECF ծրագրերի շրջանակներում մինչև 2013թ. Հայաստանը պետք է ստանա շուրջ $400 մլն (SDR266,8 մլն)՝ յուրաքանչյուր ծրագրի համար՝ $200 մլն (SDR133,4 մլն):

Մինչև հիմա Հայաստանն արդեն ստացել է երեք տրանշ՝ յուրաքանչյուրը $56 մլն (SDR36,2 մլն): EFF և ECF ծրագրերի շրջանակներում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, մասնավորապես՝ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը, աստիճանաբար կրճատել բյուջեի պակասուրդը՝ ապահովելով պետական պարտքի կայունությունը, բարելավել հարկային վարչարարությունը, ընդլայնել հարկային բազան և այլն։

Ամփոփելով Հայաստանի տնտեսության իրավիճակի վերլուծությունը՝ ԱՄՀ տնօրենների խորհուրդը կարևորել է 2011թ. հունիսին Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվների կատարողականի, 2011թ. դեկտեմբերի վերջին զուտ միջազգային պահուստների և զուտ ներքին ակտիվների կատարողականների ցուցանիշների վերանայման անհրաժեշտությունը՝ արտաքին ֆինանսավորման սիմետրիկ կարգավորիչներ ներդնելու համար:

«Մենք Հայաստանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս շարունակել ԱՄՀ աջակցությամբ մշակված ծրագրերի իրականացումը, որոնք արդեն օգնել են զսպել այս տարվա ընթացքում տատանվող գնաճը և նպաստե հետճգնաժամային վերականգնմանը»,– ասել է ԱՄՀ գործադիր փոխտնօրեն Նեմաթ Շաֆիկը:

ԱՄՀ-ն զգուշացնում է, որ Հայաստանը կանգնած է համաշխարհային տնտեսական աճի դանդաղումից բխող ռիսկերի առջև, որոնք կարող են մեծացնել տնտեսության խոցելիությունը: Չնայած շարունակվող հարկաբյուջետային կարգավորումները և արտաքին պահուստների ավելացումը օգնել են ամրապնդել անվտանգության բարձիկը, ճգնաժամից հետո պետական պարտքի աճը սահմանափակում է որդեգրած քաղաքականության հնարավորությունները:

Այդ բացասական ազդեցությունները մեղմելու համար անհրաժեշտ կլինի ժամանակին խելամիտ քայլեր կատարել՝ ապահովելով փոխարժեքի ավելի մեծ ճկունություն, բիզնես միջավայրի արագ բարելավում և մրցունակության աճ:

ԱՄՀ մասնագետները խելամիտ են համարում Հայաստանի որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը, որն ուղեկցվել է 2011թ. բյուջեի դեֆիցիտի կրճատմամբ և որը 2012թ. պետք է ամրապնդվի հարկաբյուջետային հետագա կոնսոլիդացիայով: Այս քայլերը պետք է նպաստեն հարկաբյուջետային և պարտքային կայունությանը և նվազեցնեն տնտեսության խոցելիությունը: ԱՄՀ-ն բարձր է գնահատել Հայաստանի 2012թ. հարկային փաթեթը, քանի որ այն թույլ կտա թեթևացնել պետական ծախսերի բեռը:

Ըստ ԱՄՀ-ի՝ Հայաստանի Կառավարության դրամավարկային քաղաքականությունն օգնել է մեղմել գնաճային ճնշումները, իսկ իրացվելիության ակտիվ կառավարումը թույլ է տվել պահպանել շուկայական տոկոսադրույքները ԿԲ տոկոսադրույքին համահունչ:

Այնուամենայնիվ, ըստ ԱՄՀ վերլուծաբանների, հավելյալ ջանքեր են անհրաժեշտ մեղմելու վերոնշյալ գործոնների փոփոխականությունը: Բացի այդ, չնայած մասնավոր ներհոսքերը շարունակվում են, և բանկային ցուցանիշները մնում են կայուն, շարունակական ջանքեր են անհրաժեշտ բանկային հատվածի մոնիթորինգը բարելավելու և կայունացնելու համար:

ԱՄՀ-ի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք կօգնեն ամրապնդել աճը և դիմագրավել արտաքին ցնցումներին: Լայնամասշտաբ բարեփոխումների նպատակը պետք է լինի գործարար միջավայրի աշխուժացումը, մրցունակության խթանումը, արտադրողականության աճը և արտահանման ինտեսիվությունը:

Չնայած ձեռք բերված առաջընթացին՝ բեկում է անհրաժեշտ տնտեսությունում պետական կարգավորումը կրճատելու, տնտեսության թափանցիկությունը մեծացնելու, հավասար դաշտ ապահովելու և ներքին մրցակցությունը խթանելու համար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում