Գլխավոր Լրահոս

Հարկայինում նատուրալիզմով են զբաղվելու

Հարկայինում նատուրալիզմով են զբաղվելու

Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ տարածքը տրվելու է վարձակալության իրավունքով, և վարձավճարի չափը սահմանվելու է հողի հարկի տարեկան դրույքաչափով: Որոշումն այնքան էլ Ֆինանսների նախարարության սրտով չէ, քանի որ այն ենթադրում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացում։ Այսինքն՝ այդ տարածքի վարձավճարները պետք է կատարվեն պետբյուջեից։

Ուշագրավ է որոշման ընդունման հիմնավորումը։ Նախագծի հեղինակ Բնապահպանության նախարարությունը հիմնավորման «ընթացիկ իրավիճակը և խնդիրները» մասում գրել է. «Ներկայիս կարևոր խնդիրներից է ոլորտի աշխատակիցների ուսուցման ու հանգստի կազմակերպումը՝ օգտագործելով «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն ռեսուրսները:

Սակայն բացակայում է համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ՝ այն համատեղելով հանգստի հետ»։

Ըստ այս հիմնավորման՝ այնպիսի տպավորություն է, որ այդ անտառային տարածքը տրվում է ՊԵԿ-ին, քանի որ այնտեղ աշխատում են ոչ թե հարկային և մաքսային տեսուչներ, այլ նատուրալիստներ, որոնց մասնագիտական կարողությունները զարգացնելու համար անտառը անհրաժեշտություն է։

Նշենք, որ ՊԵԿ-ի՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համալիրը ունի 3,5 հա ընդհանուր տարածք, որի վրա շինությունները 8 հազ. քմ է, մնացածը անտառածածկ տարածք է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում