Գլխավոր Լրահոս

Թաքուն, բայց խիստ

Հայաստանը ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական՝ չորրորդ տրանշը՝ $56,1 մլն (Տե՛ս «Բեկում արե՛ք: ԱՄՀ-ն Հայաստանին փող և խորհուրդ է տալիս» հոդվածը):

ԱՄՀ հայաստանյան առաքելության յուրաքանչյուր այցին հետևում էր միջոցների հատկացման գործընթացը: ԱՄՀ պատվիրակների վերջին՝ սեպտեմբերյան այցին, սակայն, չհաջորդեց սովորական դարձած հայտարարությունը, որ ԱՄՀ պատվիրակությունը կմիջնորդի հիմնադրամի տնօրենների խորհրդին Հայաստանին հերթական վարկը տրամադրելու համար: Փոխարենը հայտարարվեց, որ հարցը քննարկվելու է Վաշինգտոնում՝ Հայաստանի ֆինանսների նախարարի և ԿԲ նախագահի այցի ժամանակ:

ԱՄՀ ընդհանուր քաղաքականությունը չի ենթադրում անդամ երկրների հրապարակային քննադատություն, սակայն նրանց վերջին այցից արդեն ակնհայտ էր, որ այս կառույցը գոհ չէ Հայաստանի կատարողականից:

Հերթական տրանշը հատկացնելու առնչությամբ նախօրեին տարածած հաղորդագրության ենթատեքստից երևում է, որ ԱՄՀ-ն խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին:

Տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ, գործարար միջավայրի աշխուժացում, մրցունակության խթանում, տնտեսության թափանցիկության մեծացում, հավասար մրցակցություն, – այս բառերի կողքին հատկանշական է «բեկում» (breakthrough) (ոչ թե «փոփոխություն») բառը, որը ԱՄՀ-ն անհրաժեշտ է համարում Հայաստանի տնտեսության համար:

Սա կարելի է որակել որպես Հայաստանում իրականացվող բարեփոխումներից ԱՄՀ-ի խիստ դժգոհություն և հիասթափություն: Բեկումը վերաբերում է խորքային բարեփոխումներին, նրան, որ Հայաստանն այլևս տեղ չունի սպասելու, որ նա պետք է ազատվի անցյալից եկած արատավոր համակարգային խնդիրներից:

Տարին Հայաստանի համար սկսվեց Forbes-ի տխուր գնահատականով, շարունակվեց Moody's-ի կողմից երկրի վարկանիշի կանխատեսման իջեցումով և կարծես ավարտվում է ԱՄՀ-ի այս խիստ խորհուրդներով:

Հայաստանի իշխանությունները դեռ սովոր չեն նմանօրինակ գնահատականներից հետևություններ անելուն, փոխարենը սովոր են դրանց ամեն կերպ հակադարձելուն:

Թե ինչ կհետևի ԱՄՀ խորհուրդներին, մնում է սպասել և տեսնել...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում