Գլխավոր Լրահոս

Թեր-լեգիտիմություն

Երեկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում անցկացրեց իր տասներորդ «ուղիղ շփումը» ռուսաստանցիների հետ (տե՛ս «Հոգիս հանեցիք ձեր ընտրություններով» հոդվածը):

Պուտինի հետ այս անգամվա շփումը թերևս ամենասպասվածն էր: Նա հայրենակիցների հետ խոսում էր իր իշխանության ողջ ժամանակահատվածի համար ամենամեծ ձախողումից հետո, երբ այս ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությունը, չնայած վարչական ռեսուրսի օգտագործմանը և միջազգային դիտորդների խիստ քննադատությանը, չկարողացավ անցնել 50 տոկոսի սահմանագիծը այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին շահել էր ընտրողների 64,5 տոկոս քվեն:

Խոսելով խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին՝ նա հայտարարեց, որ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին երկրի 90 հազար ընտրատեղամասերում վեբկամերաներ պետք է դրվեն:

Բնականաբար, Ռուսաստանը տեխնիկապես ի վիճակի չէ Չուկոտկայից մինչև Կալինինգրադ ընտրատեղամասերում այդքան վեբկամերա տեղադրել ընդամենը երկու-երեք ամիս անց կայանալիք ընտրությունների համար:

Պուտինի այս հայտարարությունը թերևս խոսում է նրա՝ լեգիտիմության պաշար հավաքելու լուրջ անհանգստության մասին: Նախօրեին Եվրախորհրդարանը քննադատեց Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները և Մոսկվային կոչ արեց նոր ընտրություններ կազմակերպել:

Այդ հայտարարությունն աննախադեպ էր հետխորհրդային տարածքի համար: Վստահաբար Մոսկվան չի լսելու Եվրոպային, սակայն «թերլեգիտիմության» սուրը կարող է կախված մնալ Պուտինի գլխին, եթե նա նախագահական ընտրություններն անցկացնի այնպես, ինչպես խորհրդարանականը:

Անցել են այն ժամանակները, երբ լեգիտիմությունն ապահովում էին ուժայինները և դրանց սպասարկող նեղ շահեր հետապնդող բիզնեսները: «Թերլեգիտիմությունն» ի վերջո կհանգեցնի պարտադրված լուծման, ինչպես արաբական աշխարհում:

Հայաստանի իշխանությունը մեկ քայլ առաջ է Ռուսաստանից և կարող է այդ լեգիտիմության պաշարը հավաքել նախքան նախագահական ընտրությունները՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում