Գլխավոր Լրահոս

Կոկոս են հայտնաբերել

Կոկոս են հայտնաբերել

Վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափը՝ նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:

ՏՄՊՊՀ մասնագետները հայտնաբերել են, որ կաթնամթերքի արտադրության մեջ վերոնշյալ ընկերությունները օգտագործել են կոկոսի յուղ, ինչն արգելված է ՀՀ Կառավարության 2006թ. որոշմամբ: Մասնագիտական գնահատականներով՝ նման բուսական յուղերի օգտագործումը որոշակի բացասական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա:

Ըստ ՏՄՊՊՀ հաշվարկների՝ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերությունների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը ոչ միայն շատ ավելի բարձր է, քան կարագինը, այլև մի քանի անգամ էժան է կարագից: ՏՄՊՊՀ-ն պարզել է նաև, որ նշված ընկերություններն իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի, ինչը չի արգելվում, սակայն համապատասխան մակնշում է պահանջում:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ նման վարքագծով այս ընկերությունները մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսավարողների նկատմամբ և հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց դիրքերը շուկայում: «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները, ըստ հանձնաժողովի տվյալների, զբաղեցնում են շուկայի մոտ 80%-ը և   շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ են:

«Անի կաթ» ընկերությունը դատական կարգով վիճարկելու ՏՄՊՊՀ որոշումը: Այս մասին, ըստ News.am-ի, ասել է ընկերության արտադրության պետ Տիգրան Շալջյանը:

Նա տեղեկացրել է, թե ինքն ընդհանրապես վստահ չէ, որ «Անի կաթ»-ի արտադրանքն է ներկայացվել փորձաքննության: Նրա կարծիքով՝ լաբորատոր փորձաքննության ժամանակ կիրառվել են մեթոդներ, որոնք նախատեսված էին այլ մթերքների համար, մասնավորապես՝ բուսական յուղի:

Այսինքն՝ պետք էր կիրառել այն ստանդարտները, որոնք սահմանված են կաթնամթերքի համար: «Հայաստանում գոյություն ունեն ազգային ստանդարտներ, որոնց հիման վրա պետք է կատարել փորձաքննություն, մինչդեռ կատարվել է սխալ հետազոտություն, հետեւաբար՝ արդյունքն էլ է սխալ»,– ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում