Գլխավոր Լրահոս

Միայնակ դժվար է

Միայնակ դժվար է

Մանսավորապես՝ 2011թ. պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն կայացրել է 193 որոշում՝ 2010թ. 103 որոշման դիմաց: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանն էլ ասել է, որ մեկ տարվա ընթացքում մրցակցային դաշտում արմատական փոփոխություններ չեն եղել, բայց որոշակի առաջընթաց, այդուհանդերձ, նկատվում է (Panorama.am):

Արտակ Շաբոյանն ասել է, որ մրցակցության ոլորտում դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և ՏՄՊՊՀ-ն 2011թ. ընթացքում մի շարք ուղղություններով զգալի աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Լրամշակված օրենսդրությունը հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ է տվել:

Ըստ նրա՝ այս տարի նշանակվել է Դ370  մլն-ի չափով տուգանք, ինչը նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելի է։ Այս տարվա տուգանքներից մոտ Դ170  մլն-ը մուտքագրվել է պետբյուջե՝ 2010թ.Դ20  մլն-ի դիմաց: Ըստ նրա՝ տուգանքներն ինքնանպատակ չեն, հանձնաժողովի համար կարևորն այն է, որ բարելավվի մրցակցային միջավայրը, ինչպես նաև սպառողների շահերը:

Շաբոյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի հանձնաժողովի կայացրած որոշումներից 28-ը բողոքարկվել է դատական կարգով. բոլոր որոշումների համար դատարանները կայացրել են վճիռներ՝ հօգուտ ՏՄՊՊՀ-ի: Բողոքարկվել է 19 որոշում, որից 8-ի հիման վրա կայացվել է վճիռ՝ նույնպես հօգուտ հանձնաժողովի: «Այս պահին դատարանների կողմից անվավեր ճանաչված որոշումներ չունենք, պարտություններ չունենք, իսկ այն որոշումները, որոնց մասով դեռ վճիռներ չեն կայացվել, դրանք գտնվում են դատական քննության գործընթացում»,– ասել է նա։

Սակայն, ըստ Շաբոյանի, հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները: Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է պետական այլ մարմինների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները պետական այլ մարմինների կարգավորման դաշտում են:

Հավասար մրցակցությունը միասնական մթնոլորտը չէ

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղարզարյանը, ՏՄՊՊՀ-ի գործունեության մասին խոսելով, ասել է. «Չենք կարող ասել, որ գերակա դիրք ունեցողներն օրինական դաշտ են մտել, չարաշահումներ չունեն, չենք կարող ասել, որ հավասար մրցակցությունը դարձել է միասնական մի մթնոլորտ: Կարևորն այն է, որ հանձնաժողովը սկսել է ավելի արդյունավետ աշխատել՝ հաճախ իր վրա վերցնելով պետական այլ մարմինների գործառույթներ, որտեղ թերակատարումներ են եղել. և ըստ ոլորտների հանրությանը ներկայացրել վիճակ, որոնք բխում են և՛ հավասար մրցակցության պահանջ ունեցող գործարարների, և՛ սպառողների շահերից»:

Նրա խոսքով՝ տեղական շուկայում հավասար մրցակցությունը դեռ խիստ բարելավման կարիք ունի, գերակա դիրք ունեցող ոլորտներ, առևտրային ցանցեր, անհատ խոշոր ձեռնարկություններ դեռ նախկինից եկած ավանդույթով շարունակում են չարաշահել իրենց դիրքը, ինչը բերում է նաև ստվերի մեծացման, և մյուս գործարարների մեջ ցանկություն է առաջանում ընդօրինակել այդ ոճը:

«Արդյունքում մենք ունենում ենք անընդունելի վիճակ, երբ ականատես ենք լինում արտառոց գերշահույթի կամ սեփական համակարգը պահպանելու համար միջին կամ մանր բիզնեսների կործանման: Բացի դրանից՝ ականատես ենք լինում, թե ինչպես են բնակչության առողջության հետ կապված հարցերում նման պարզունակ որոշումներ կայացնում՝ օգտագործելով սեփական արտադրության մեջ արգելված հավելանյութեր»,– ասել է ՀԱԳՄ նախագահը:

Նրա խոսքով՝ թեև ՏՄՊՊՀ ֆունկցիաները համազգային նշանակության են, բայց հանձնաժողովը միայնակ չի կարող լուծել խնդիրները, քանի որ հավասար և արդար մրցակցային դաշտը պետական շատ մարմինների գործառույթն է: «Տարիներ են պետք, որ հանձնաժողովի պատժի կիրառումը դառնա այնպիսին, ինչպիսին Եվրոպայում և ԱՄՆ-ում է, երբ գործարարը սարսափում է հանձնաժողովի որոշումից, ինչը կարող է  հզոր ընկերությանը մեծ վնաս հասցնել, սահմանափակել նրա գործունեությունը»,– ասել է նա: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում