Գլխավոր Լրահոս

Վիզայի դյուրացման շուրջ Հայաստանը կսկսի բանակցել Եվրամիության հետ

Վիզայի դյուրացման շուրջ Հայաստանը կսկսի բանակցել Եվրամիության հետ

Բանակցությունների ավարտից հետո Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի համապատասխան համաձայնագրերի ստորագրման շուրջ, որի համար կպահանջվի Եվրոպական խորհրդարանի համաձայնությունը:

Օգոստոսին «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում ԵՄ Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ասել էր, որ վիզային ռեժիմի դյուրացումը գործընթաց է, որն ընթանում է Ասոցացման համաձայնագրի բանակցություններին զուգահեռ:

«Նպատակն է մեր քաղաքացիների այցելությունները ԵՄ երկրներ դարձնել ավելի դյուրին՝ զգալիորեն կրճատելով այն փաստաթղթերի ցանկը, որոնք այսօր պահանջում են եվրոպական երկրների դեսպանությունները, ինչպես նաև գործընթացի վրա ծախսվող ժամանակը: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր քաղաքացիների շոշափելի հատված առհասարակ չի դիմում Եվրամիության մուտքի արտոնագիր ստանալու համար՝ գիտակցելով, որ պետք է հավաքի բազմաթիվ թղթեր ու շատ ժամանակ վատնի՝ չունենալով մուտքի արտոնագիր ստանալու երաշխիք»,– ասել էր Ադոնցը:

Դեսպանը նշել էր, որ բանակցությունները կընթանան մի քանի ամիս, «քանի որ, ըստ էության, դրանք արդեն սկսված են, հայկական կողմն արդեն իրականացրել է մի շարք անհրաժեշտ բարեփոխումներ»: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում