Նշենք, որ Վրաստան այցելությունների քանակով 2010թ. Հայաստանը զիջում էր միայն Թուրքիային, սակայն անցյալ տարի Ադրբեջանից այցելություններն ավելացել են մոտ 43%-ով:
Ռեկորդային աճ է արձանագրվել նաեւ Իրանից այցելությունների թվում՝ 182%: Ընդհանուր առմամբ՝ 2011թ. Իրանից Վրաստան է այցելել մոտ 60 հազ. մարդ: Իրանից այցելությունները խրախուսելու նպատակով Վրաստանը պարզեցրել է այդ երկրի հետ վիզային ռեժիմը:
Ընդհանուր առմամբ՝ 2011թ. Վրաստան է այցելել 2.8 մլն արտասահմանցի:
Civilnet











