Գլխավոր Լրահոս

«Ամերիաբանկ»-ը Վրաստանում ակտիվներ չի պատրաստվում ձեռք բերել

«Ամերիաբանկ»-ը Վրաստանում ակտիվներ չի պատրաստվում ձեռք բերել

«Օրակարգ»-ին «Ամերիաբանկ»-ի մամուլի ծառայությունում տեղեկացրին, որ Վրաստանի բանկային համակարգ մտնելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Ըստ «Բիզնես Գրուզիա»-ի՝ անցյալ տարի «Ամերիաբանկ»-ը ծրագրում էր ձեռք բերել HSBC Georgia-ի ակտիվները, սակայն «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հայտարարել էր, որ Վրաստանի բանկային համակարգը շահավետ չէ երկու հիմնական խաղորդների մենաշնորհային դիրքի պատճառով:

Նշենք, որ չնայած Վրաստանում գործում է 19 առևտրային բանկ, շուկայում առյուծի մասնաբաժինը՝ 58%-ը, կենտրոնացած է երկու հիմնական խաղորդի՝ Bank of Georgia-ի և TBC-ի ձեռքում: Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ, որոնց շարքում ակնհայտ առաջատար չկա:

«Բիզնես Գրուզիա»-ի հրապարակման համաձայն՝ դեռ 2011թ. հոկտեմբերին Ջրբաշյանն ասել էր, որ «Ամերիաբանկ»-ը բանակցում է վրացական բանկերից մեկը գնելու ուղղությամբ: Ջրբաշյանը նշել էր, թե դեռ պարզ չէ՝ ինչպես «Ամերիաբանկ»-ը կմտնի Վրաստանի ֆինանսական շուկա և կպահպանի արդյոք «Ամերիա» բրենդը Վրաստանի տարածքում: Նա նշել էր, որ Վրաստանի բանկային համակարգը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում իրենց համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում