Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Ըստ հաղորդագրության՝ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ակնկալվում է, որ կարգազանց վարորդները խախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ երկու լուսանկարով, ստանալու են փոստով: Ներկայում քննարկվում են վարորդներին այլ միջոցներով ևս խախտումների վերաբերյալ իրազեկելու տարբերակները:
Հետաքրքիր է՝ պետավտոտեսչության ավտոմեքենաներն ինչպես են ստանալու կամ արդյոք ստանալու են խախտումների մասին արձանագրությունները: Երևանում այսօր ամենաշատ խախտումներ անող վարորդների կատեգորիայում պետավտոտեսուչները մրցում են երթուղայինների վարորդների հետ:
Civilnet











