Գլխավոր Լրահոս

Ավելի քիչ են բողոքել

Ավելի քիչ են բողոքել

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի եռամսյակային հաշվետվության համաձայն՝ 2011թ. չորրորդ եռամսյակում ստացվել է ընդհանուր քանակությամբ 214 բողոք, որից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 193-ն են՝ նախորդ եռամսյակի 212 բողոքի փոխարեն: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 193 բողոքներից 68-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության Հաշտարարի կողմից, իսկ քննության ենթակա 125 բողոքներից 52-ն ընդունվել են քննության:

2011թ. չորրորդ եռամսյակում գրավոր պահանջի ներկայացմամբ քննության ընդունված 52 բողոքներից 21-ն ուղղված են եղել բանկերի դեմ՝ երրորդ եռամսյակի 10 բողոքի փոխարեն: Հաշվետու եռամսյակում բանկերի դեմ ներկայացվել է 21 բողոք, որից 9-ը՝ կապված վարկային գործարքների հետ, 8-ը՝ վճարահաշվարկային գործարքների հետ, և 4-ը՝ ավանդային գործարքների:

Չորրորդ եռամսյակում աճել է նաև ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների բյուրոյի դեմ բողոքների թիվը՝ երրորդ եռամսյակի 18 բողոքից հասնելով 29 բողոքի չորրորդ եռամսյակում: Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների մեծ մասը բաժին է ընկել ԱՊՊԱ-ի գծով բողոքներին. այսպես ԱՊՊԱ-ի գծով չորրորդ եռամսյակում գրանցվել է 21 բողոք, որից 10-ը՝ դեկտեմբերին:

Ինչպես երրորդ, այնպես էլ չորրորդ եռամսյակում գրանցվել է 1-ական բողոք վարկային կազմակերպությունների և գրավատների դեմ:

Չորրորդ եռամսյակում քննության ենթակա 52 բողոքներից 16-ի պահանջը բավարարվել է հաշտեցման միջոցով, 3-ի պահանջը բավարարվել է, իսկ 17-ի պահանջը՝ մերժվել: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում