Գլխավոր Լրահոս

Մե­ռած բա­ժա­նորդ­նե­րը մեռ­նում են

Մե­ռած բա­ժա­նորդ­նե­րը մեռ­նում են

Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վի 2011թ. հու­նի­սի 2-ի ո­րոշ­ման պա­հան­ջով՝ ե­րեք օ­պե­րա­տոր­նե­րը դեկ­տեմ­բե­րի վեր­ջին հրա­պա­րա­կել էին ան­ցած տար­վա 3-րդ­ ե­ռամս­յա­կի հիմ­նա­կան տեխ­նի­կատն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը։ Այդ ցու­ցա­նիշ­նե­րից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ մի կող­մից շու­կա­յում տե­ղի է ու­նե­ցել ո­րո­շա­կի վե­րա­դա­սա­վո­րում, մյուս կող­մից՝ շու­կան մաքր­վել է մե­ռած բա­ժա­նորդ­նե­րից։

3-րդ­ ե­ռամս­յա­կում «Ղ-­Տե­լե­կոմ»-ը ո­րո­շա­կիո­րեն զի­ջել է դիր­քե­րը։ Այս­պես՝ բջջա­յին հե­ռա­խո­սա­կա­պի շու­կա­յի 58,7%-ը բա­ժին է ըն­կել «Ղ-­Տե­լե­կոմ»-ին (երկ­րորդ ե­ռամս­յա­կում մաս­նա­բա­ժի­նը՝ 60%, իսկ «Ար­մեն­Տե­լ»-ի և «Օ­րանժ Ար­մե­նիա»-ի մաս­նա­բա­ժին­նե­րը շու­կա­յում կազ­մել են հա­մա­պա­տաս­խա­նա­բար 23,2% և 18,1%. 2-րդ­ ե­ռամս­յա­կում այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի մաս­նա­բա­ժի­նը կազ­մում էր հա­մա­պա­տաս­խա­նա­բար 22% և 18%։

3-րդ­ ե­ռամս­յա­կի վեր­ջին «Ղ-­Տե­լե­կո­մ»-ի ակ­տիվ բա­ժա­նոր­դա­յին հա­մար­նե­րի քա­նա­կը կազ­մել է 1,92  մլն. նա­խորդ ե­ռամս­յա­կի հա­մե­մատ բա­զան կրճատ­վել է 103,5 հազ-ով կամ 5,1%-ով։ Այդ ըն­կե­րու­թյան բա­ժա­նոր­դա­յին բա­զա­յի կրճա­տու­մը գրե­թե ամ­բող­ջո­վին պայ­մա­նա­վոր­ված է կան­խավ­ճա­րա­յին բա­ժա­նորդ­նե­րի բա­զա­յի նվա­զու­մով։ 3-րդ­ ե­ռամս­յա­կում ըն­կե­րու­թյան կան­խավ­ճա­րա­յին բա­ժա­նորդ­նե­րի բա­զան կրճատ­վել է 101,8 հազ-ով՝ կազ­մե­լով 1,657  մլն, իսկ հետվ­ճա­րա­յին բա­ժա­նորդ­նե­րի թի­վը կրճատ­վել է 1,7 հազ-ով՝ կազ­մե­լով 259 հազ.։ Միև­նույն ժա­մա­նակ «Ղ-­Տե­լե­կոմ»-ում 3-րդ­ ե­ռամս­յա­կում 4 հազ-ով ա­վե­լա­ցել է USB մո­դեմ­նե­րով լայ­նա­շերտ ին­տեր­նե­տի բա­ժանորդ­նե­րի թի­վը՝ կազ­մե­լով 49,4 հազ.:

Ե­թե հաշ­վի առ­նենք, որ 3-րդ­ ե­ռամս­յա­կում «Ղ-­Տե­լե­կոմ»-ի բա­ժա­նորդ է դար­ձել 201 հազ. մարդ, և ըն­կե­րու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րից հրա­ժար­վել է 254,5 հազ. հո­գի, ա­պա ի­րա­կա­նում ըն­կե­րու­թյան բա­ժա­նոր­դա­յին բա­զան պետք է կրճատ­վեր 53,5 հազ-ով, այ­նինչ կրճա­տու­մը կազ­մել է 103,5 հազ.: Սա կա­րող է նշա­նա­կել, որ «Ղ-­Տե­լե­կո­մ»-ը բա­ժա­նոր­դա­յին բա­զա­յի հաշ­վարկ­ման ե­րեք օ­պե­րա­տոր­նե­րի հա­մար միաս­նա­կան մե­թո­դա­բա­նու­թյան (բա­ժա­նորդն ակ­տիվ է, ե­թե վեր­ջին ե­րեք ամ­սում ե­ղել է ել­քա­յին տրա­ֆիկ կամ հաշ­վի լից­քա­վո­րում) կի­րառ­ման արդ­յուն­քում բա­զան մաք­րել է ևս 50 հազ. մե­ռած բա­ժա­նորդ­նե­րից։ «Ղ-­Տե­լե­կո­մ»-ը բա­ժա­նոր­դա­յին բա­զան հաշ­վար­կում է մայր ըն­կե­րու­թյան՝ ռու­սա­կան ՄՏՍ-ի մե­թո­դա­բա­նու­թյամբ, ըստ ո­րի՝ բա­ժա­նոր­դն ակ­տիվ է հա­մար­վում 6 ա­միս։ Իսկ այդ մե­թո­դա­բա­նու­թյամբ «Ղ-­Տե­լե­կո­մ»-ի բա­ժա­նոր­դա­յին բա­զան կազ­մել է 2,461  մլն, այ­սինքն՝ միայն հաշ­վարկ­ման մե­թո­դո­լո­գիա­յի արդ­յուն­քում «Ղ-­Տե­լե­կո­մ»-ը, նույ­նիսկ 103,5 հազ-ով բա­զա­յի կրճատ­ման պայ­ման­նե­րում, դեռ ու­նի 0,5  մլն մե­ռած բա­ժա­նորդ։

«Օ­րանժ Ար­մե­նիա»-ում 3-րդ­ ե­ռամս­յա­կում գոր­ծե­րը նույն­պես փայ­լուն չեն ե­ղել։ Ըն­կե­րու­թյան բա­ժա­նոր­դա­յին բա­զան կրճատ­վել է 14,65 հազ-ով կամ 2,4%-ով՝ կազ­մե­լով 591,7 հազ.։ Այս­տեղ ևս հիմ­նա­կան կրճա­տու­մը տե­ղի է ու­նե­ցել կան­խավ­ճա­րա­յին բա­ժա­նորդ­նե­րի բա­զա­յի նվազ­ման հետևան­քով. այն նվա­զել է 16 հազ-ով՝ կազ­մե­լով 504 հազ., իսկ հետվ­ճա­րա­յին հա­մա­կար­գի բա­ժա­նորդ­նե­րի բա­զան կրճատ­վել է 1,8 հազ-ով՝ կազ­մե­լով 18,95 հազ.։ Ինչ­պես «Ղ-­Տե­լե­կոմ»-ում, «Օ­րանժ Ար­մե­նիա»-ում նույն­պես 3-րդ­ ե­ռամս­յա­կում 3,17 հազ-ով ա­վե­լա­ցել է USB մո­դե­մով ին­տեր­նե­տից օգտ­վող­նե­րի թի­վը՝ հաս­նե­լով 68,5 հազ-ի։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ 3-րդ­ ե­ռամս­յա­կում «Օ­րանժ Ար­մե­նիա»-ում ե­ղել է 156,4 հազ. նոր ակ­տի­վա­ցում, իսկ բա­զան կրճատ­վել է 14,65 հազ-ով, ա­պա ստաց­վում է, որ «Օ­րանժ Ար­մե­նիա»-ից ար­տա­հոս­քը կազ­մել է 171 հազ.։

Ի տար­բե­րու­թյուն մրցա­կից­նե­րի՝ «Ար­մեն­Տել»-ի շար­ժա­կան կա­պի բա­ժա­նոր­դա­յին բա­զան 3-րդ­ ե­ռամս­յա­կում ա­ճել է 28,2 հազ-ով կամ 3,8%-ով՝ կազ­մե­լով 760,8 հազ.։ Ըն­կե­րու­թյան բա­զան ա­ճել է ի հա­շիվ նոր կան­խավ­ճա­րա­յին բա­ժա­նորդ­նե­րի։ Կան­խավ­ճա­րա­յին բա­ժա­նոր­դա­յին բա­զան 3-րդ­ ե­ռամս­յա­կում ա­ճել է 20,6 հազ-ով՝ կազ­մե­լով 611,7 հազ., իսկ հետվ­ճա­րա­յին հա­մա­կար­գի բա­ժա­նորդ­նե­րի թի­վը ա­վե­լա­ցել է 7,6 հազ-ով՝ կազ­մե­լով 149 հազ.։ Սա­կայն ե­թե մյուս եր­կու օ­պե­րա­տոր­նե­րի մոտ ա­վե­լա­ցել է լայ­նա­շերտ ին­տեր­նե­տի բա­ժա­նորդ­նե­րի թի­վը, «Ար­մեն­Տել»-ում այդ բա­զան կրճատ­վել է 929-ով կամ 5,4%-ով՝ կազ­մե­լով 17,2 հազ.։ Ըն­կե­րու­թյան լայ­նա­շերտ ին­տեր­նետ ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վող­նե­րի թվի նվա­զու­մը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է այն հան­գա­ման­քով, որ մի կող­մից «Ար­մեն­Տել»-ի 3G ցան­ցը թեր­զար­գա­ցած է մար­զե­րում, իսկ Երևա­նում ցան­ցի թո­ղու­նա­կու­թյու­նը զի­ջում է «Ղ-­Տե­լե­կո­մ»-ի և «Օ­րանժ Ար­մե­նիա»-ի ցան­ցե­րի թո­ղու­նա­կու­թյա­նը։

«Ար­մեն­Տե­լ»-ի բա­ժա­նոր­դա­յին բա­զա­յի ա­ճը 28,2 հազ-ով, ի­հար­կե, ո­րո­շա­կիո­րեն պայ­մա­նա­վոր­ված է «Ղ-­Տե­լե­կո­մ»-ի և «Օ­րանժ Ար­մե­նիա»-ի բա­ժա­նորդ­նե­րի բա­զա­յի կրճա­տու­մով, ինչ­պես նաև նրա­նով, որ ըն­կե­րու­թյու­նը նոր բա­ժա­նորդ­նե­րին նվի­րում է 1 կամ 2 նոր հա­մար­ներ՝ դրանք ակ­տի­վաց­նե­լով։ Դ­րա­նով իսկ ըն­կե­րու­թյու­նն ուռ­ճաց­րել է բա­զան:

Ե­թե հաշ­վի առ­նենք, որ ե­րեք օ­պե­րա­տոր­ներն էլ նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում կի­րա­ռել են տար­բեր մար­կե­տին­գա­յին հնարք­ներ և ուռ­ճաց­րել են բա­զա­նե­րը, ներ­կա­յում բա­զա­նե­րի նվա­զու­մը պար­զա­պես դրանց զտումն է մե­ռած բա­ժա­նորդ­նե­րից, և շու­կա­յում լուրջ հո­սու­նու­թյուն չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում