Գլխավոր Լրահոս

Հաշիմյան ատոմ

Հունվարի 19-ին Կառավարության նիստին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներկայացնելու է «Հայաստանի Կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման նախագիծը։

Փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրների կառավարությունները համագործակցելու են երկու երկրների տարածքում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման և տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման, ռադիոակտիվ թափոնների վերամշակման և պահպանման բնագավառում։

Փաստաթղթով նաև նախատեսվում է համագործակցություն բուհերում և ուսումնավարժական կենտրոններում համաձայնեցված ծրագրերով կադրերի պատրաստման, ատոմային էներգետիկայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում փորձի փոխանակման շուրջ:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը բավական լուրջ փորձ ունի խաղաղ ատոմի բնագավառում, իսկ Հորդանանը նոր է մուտք գործում այդ ասպարեզ, չի բացառվում, որ այդ փաստաթղթով հայկական կողմը պատրաստվում է որոշակի մասնակցություն ունենալ Հորդանանում կառուցվելիք ատոմակայանների ծրագրերին։

2009թ. Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են կառուցել երկու միջուկային էներգաբլոկ, որոնցից առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2019թ.: Նախնական գնահատականներով՝ մեկ ատոմային կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ $5 մլրդ։

Ուշագրավ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հորդանանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի խորհրդատու է հանդիսանում ավստրալական WorleyParsons կոնսորցիումը։ Եթե Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման հարցում ամեն ինչ այդքան էլ հստակ չէ, մասնավորապես՝ հայտնի չեն պահանջվող շուրջ $5 մլրդ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, Հորդանանը անցած տարվա հունվարին արդեն հայտարարել է ատոմակայանի կառուցման միջազգային տենդեր:

Հորդանանը և Հայաստանը գրեթե միաժամանակ են հայտնել միջուկային էներգաբլոկների կառուցման մասին, սակայն Հորդանանում գործընթացներն ավելի արագ են գնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում