Գլխավոր Լրահոս

Անշարժը շարժել են

Անշարժը շարժել են

«Ակցեռն»-ի նախագահ Հակոբ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի պահանջարկի կառուցվածքում տեղի է ունեցել էական փոփոխություն, և էլիտար շենքերի փոխարեն ներկայում պահանջարկ են վայելում առավել մատչելի բնակարանները: Ըստ նրա՝ Սիրիայի և Իրանի շուրջ լարվածության հետևանքով այդ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ և հնարավորության դեպքում անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում:

Բաղդասարյանը նշել է, որ իրանահայերը միշտ էլ հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի նկատմամբ, քանի որ այստեղ կյանքի ազատության մակարդակն ավելի բարձր է: «Բոլոր այն օջախներում, որտեղ լարվածություն կա, մարդիկ արագացնում են իրենց գործողությունները Հայաստանի հետ»,– ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ներկայում անշարժ գույքի շուկայի գործարքների 10-15%-ը իրականացվում է հենց այդ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ նրանք հիմնականում նախընտրում են Երևանը:

Մակարյանի խոսքով՝ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Իրանի բնակիչների համար Հայաստան մեկնելը ավելի հարմար է, քանի որ հեշտ է մուտք գործելը, անշարժ գույքի գներն են ցածր՝ Եվրոպայի համեմատ: Ըստ նրա՝ եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականության խստացման պատճառով չի բացառվում, որ սիրիահայերը հիմնականում նախընտրեն ոչ թե Եվրոպան, այլ Հայաստանը, եթե Սիրիայում իրավիճակը կտրուկ վատանա:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում մոտ $2 մլրդ սառեցվել է անշարժ գույքի մեջ: «Այն անշարժ գույքի մեջ, որոնք կիսավարտ են մնացել կամ կառուցվել և չեն հարդարվել, բավականին մեծ կապիտալ է մնացել սառեցված, իմ հաշվարկով՝ մոտ $2 մլրդ: Դա զգալի թիվ է, քանի որ դուրս է եկել տնտեսությունից և ներդրվել անշարժ գույքի մեջ ու հետ չի վերադառնում, ճգնաժամը խզեց այդ շղթան»,– ասել է Մակարյանը (News.am): Մակարյանի կարծիքով՝ այդ գույքն աստիճանաբար կորցնում է իր արժեքը, բարոյապես ու ֆիզիկապես մաշվում:

ՀԳՀՄ նախագահի կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին Երևանում անշարժ գույքի գները կնվազեն՝ կապված ընտրությունների հետ, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ երկրում տեղի է ունենում գործարար ակտիվության նվազում:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նոյեմբերին 2010թ. նույն ամսվա համեմատ Երևանում բազմաբնակարանային բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գինը նվազել է մոտ 3%-ով՝ կազմելով Դ258 հազ.։ Համեմատության համար՝ 2008թ. 1 քմ-ի միջին շուկայական գինը Դ296,3 հազ. էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում