Գլխավոր Լրահոս

Լավ խաբար

Լավ խաբար

Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Երեկ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նոյեմբերի սկզբին նման հայտարարություն էր արել նաև Գալուստ Սահակյանը:

Ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու մտադրության մասին հոկտեմբերին հայտարարել էր նաև «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը՝ նշելով, սակայն, որ 2013թ. նախագահական ընտրություններին իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին:

Խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու մասին առաջինը (հոկտեմբերի սկզբին) հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նախագահական ընտրություններին վերաբերող հարցին պատասխանելով «այդ մասին հաջորդ դասին»:

Այժմ առավել քան պարզ է, որ անցյալ տարվա փետրվարին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև ստորագրված հուշագիրը, որում նշվում էր, որ նախագահական ընտրություններում կոալիցիոն կուսակցությունները կպաշտպանեն Սերժ Սարգսյանին, մեռելածին էր: Մեռելածին էր նաև, որովհետև աննորմալ և անտրամաբանական էր փաստաթղթի այն դրույթը, որ կոալիցիայի ներսում չի փոխվելու ուժերի հարաբերակցությունը (մի՞թե գոնե ձևականորեն Հայաստանում ընտրություններում չի որոշվում այս կամ այն ուժի կշիռը):

Ներկայում ՀՀԿ-ն կարծես համակերպվում է այն իրավիճակի հետ, որ ավելի լավ է հայտարարել առանձին մասնակցելու մասին և կուսակցության ավելի վստահ կերպար փորձել ձևավորել, քան թե մինչև վերջին պահը փորձել ԲՀԿ-ի պոչից բռնել ու բերել փետրվարյան հուշագրի մոտ: ՀՀԿ-ի համար այս պայմաններում թերևս ավելի լավ է հրաժարվել նաև ՕԵԿ-ից (որի մահախոսականը կգրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո), որն ավելի շատ բեռ է, քան օգուտ:

ՀՀԿ-ի՝ առանձին մասնակցության որոշումը միայն ողջունել է պետք: Այն ազդանշան պետք է լինի մյուս քաղաքական ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգության»-ը, առնվազն մեկ՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում բոլոր ուժերն ու ռեսուրսները միավորելու համար:

Միայն իրական մրցակցությունը կարող է երկիրը դուրս բերել ճահճից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում