Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն Հայաստանում կանխատեսում է 4,3% աճ

Երեկ հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարները 2012թ.» զեկույցում ՀԲ-ն հումքի գների նվազման և տրանսֆերտների կրճատման ֆոնին Հայաստանի համար այս տարի կանխատեսում է 4,3% աճ (անցյալ տարվա հունվարին ՀԲ-ն 2012թ. Հայաստանում 4,9% աճ էր կանխատեսում), իսկ 2013թ.՝ 4,2%: Հայաստանի 2012թ. պետական բյուջեի հիմքում նույնպես դրված է 4,2% աճը, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 4% աճ:

Ըստ ՀԲ-ի՝ համաշխարհային տնտեսությունը 2012թ. կդանդաղի, ինչը բացասական ազդեցություն կունենա զարգացող երկրների տնտեսությունների վրա: Այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները զարգացող երկրների համար ՀԲ-ն հունիսյան 6,2%-ից իջեցրել է մինչև 5,4%, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրների կանխատեսումը 2,7%-ից իջեցրել է մինչև 1,4%: Ընդհանուր առմամբ, ըստ ՀԲ-ի, համաշխարհային տնտեսական աճն ընթացիկ տարում կկազմի 2,5%, իսկ 2013թ.՝ 3,11%:

ՀԲ-ն այս տարի Վրաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 3,3% աճ, Ադրբեջանում՝ 3,1%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում