Գլխավոր Լրահոս

Ո՞վ կհաղթի Կենտրոնում

Երկուսն էլ այսօր օլիգարխ են, յուրաքանչյուրն իր ժամանակին մոլեգնել է այս երկրի վրա որպես անպատժելի գործարար, որին կարելի է ամեն ինչ: Եվ ահա՝ Բեգլարյանը և Սուքիասյանը պայքարելու են իրար դեմ: Առաջինի «մասնագիտական» կարիքը՝ որպես քվե բերող, իշխանությունն ունի: Բեգլարյանն էլ իշխանության կարիքն ունի, որ վերադարձնի երբեմնի դիրքերը:

Իսկ ի՞նչն է Սուքիասյանին ստիպել կրկին մտնել պայքարի մեջ: Կա մի քանի տարբերակ:

Առաջին՝ նա արդեն պայմանավորվել է իշխանությունների հետ, որ քաղաքական հոտառության մասով կողմնորոշված է:

Երկրորդ՝ վստահ է, որ իրավիճակ է փոխվել, և ոչ ոք չի կարող իրեն խանգարել, որ հաղթի ՀԱԿ-ի դրոշի ներքո: Այստեղ փոքրիկ խնդիր կա՝ ՀԱԿ-ն ինքն է ձեռքերը լվացել մեծամասնականից՝ վստահ լինելով, որ իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնի մեծամասնականի բոլոր տեղերը վերցնելու համար:

Երրորդ՝ հաշվել է Բեգլարյանի հնարավորությունները և գիտի, որ նա այդքան փող և հեղինակություն չունի, որպեսզի հաղթի մի համայնքում, որտեղ մի անգամ (ճիշտ է, թաղապետի ընտրություններում) արդեն հաղթել է փողով և «հեղինակությամբ»:

Չորրորդ՝ արդեն գիտի, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում անցողիկ տեղ չի զբաղեցնում:

Հինգերորդ՝ պարզապես իր առաջադրման գաղափարով առայժմ շոշափում է ընտրատարածքի ընտրողների տրամադրությունը՝ իմանալով, որ սովորաբար Կենտրոնի բնակիչներն իրենց ձայնը տալիս են ընդդիմությանը:

Վեցերորդ՝ իշխանություններից վրեժ է լուծում այն ամենի համար, ինչ նրանք արեցին իր հետ 2008-ից ի վեր:

Բոլոր տարբերակներն էլ արդիական են: Երկու թեկնածուներն էլ ըստ էության խաղում են նույն խաղաքարտերով և խաղի այն կանոններով, որոնք թելադրում է իշխանությունը: Եթե Սուքիասյանը չի վայելում իշխանությունների հովանավորությունը, նա փողով և հեղինակությամբ իր ընտրողների հետ աշխատելու է մինչև ընտրությունները, Բեգլարյանը՝ հենց ընտրությունների օրը: Իսկ եթե Սուքիասյանի հանդեպ իշխանություններն առնվազն չեզոք են տրամադրված, իրավիճակն ընդհանրապես դուրս է գալու վերահսկողությունից, քանի որ Սուքիասյանը նույնպես չի խուսափի քվեարկության օրը անել մտքովն անցածը, որպեսզի կա՛մ պահպանի իր օգտին տրված ձայները, կա՛մ ավելացնի դրանք մեր երկրի 20-ամյա ընտրական գործընթացում հայտնի բոլոր մեթոդներով, որոնք լինելու են Բեգլարյանի հաղթանակի հիմնական մեթոդները: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում