Գլխավոր Լրահոս

Թաքուն գործարք

Թաքուն գործարք

Telcell ընկերությունում «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ երկու ընկերությունները շարունակելու են գործել որպես առանձին իրավաբանական անձ, հանդես գալ սեփական բրենդով, սակայն տեղի է ունենալու «Մեգա Պանտերա» ընկերության մենեջմենթի և զարգացման ռազմավարության փոփոխություն, ավելանալու են ընկերության կողմից տրամադրվող ծառայությունները, և Telcell-ի բոլոր ծառայությունները հասանելի են լինելու նաև MegaPay համակարգով:

Ընկերությունում տեղեկացրին, որ Telcell-ի պլատֆորմը MegaPay վճարային տերմինալների զգալի մասում տեղակայելուց հետո կվերանայվեն առանձին ծառայությունների միջնորդավճարները։ Նշենք, որ այսօր MegaPay վճարային տերմինալներով բոլոր վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի (պահում՝ 0%):

Telcell-ում ասացին, որ կոմունալ ծառայությունների համար վճարումների միջնորդավճարը կլինի 0%, իսկ մյուս ծառայությունների համար միջնորդավճարը կախված կլինի վճարման գումարի չափից։ «Վճարումների ժամանակ առկա են հաստատուն ծախսեր, մասնավորապես՝ անդորրագրի ծախսերը, և անհրաժեշտ է, որ դրանք փոխհատուցվեն, բացի այդ՝ ընկերությունը որոշակի եկամուտ ունենա»,– ասացին ընկերությունում։

Նշենք, որ ընկերությունները և ֆինանսական շուկայի մասնակիցները չեն հրապարակում գործարքի արժեքը։ Հիմք ընդունելով MegaPay-ի 2010թ. ֆինանսական հաշվետվությունները (2011թ. հաշվետվությունները դեռևս հասանելի չեն)՝ ընկերության գինը կարող է տատանվել $1-2 մլն-ի շրջանակում։

Վճարահաշվարկային գործունեությունն ընթացիկ լուրջ ծախսեր չի պահանջում և բավականաչափ եկամուտներ է ապահովում. 2010թ. Telcell-ի շահույթը կազմել է Դ17 մլն, իսկ MegaPay-ինը՝ մոտ Դ14 մլն:

MegaPay համակարգի վաճառքի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել անցած տարվա մայիսին «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ դրամական փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափ՝ Դ100 մլն:

Երկու ընկերություններն էլ հիմնադրվել են 2007թ.: MegaPay-ն ունի 273 վճարման տերմինալ Երևանում, 77-ը՝ մարզերում: Telcell-ն ունի ավելի քան 300 տերմինալ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Telcell-ը ՓԲԸ է, իսկ մասնակիցները երեքն են՝ Տաթևիկ Ավետիսյան, Արամ Սարգսյան և Եվգենի Տրեյստեր (ռուսական վճարահաշվարկային «Դելտա տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենն է)։ «Մեգա Պանտերա» ընկերության բաժնետերերի մասին տեղեկություններ չկան:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Մեգա Պանտերա» ընկերությունը փոխկապված է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, իսկ Telcell-ը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում