Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաև հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձևավորվելու է, այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու»,– ասել է վարչապետը։
Սոցիալական բնակարանի ինստիտուտը այն է, երբ միջին եկամուտ ունեցող ընտանիքները, բնակարան ձեռք բերելու և հիփոթեքային վարկ վերցնելու հնարավորություն չունենալով, կարողանում են մատչելի գնով երկարաժամկետ բնակարաններ վարձակալել: Ինստիտուտի նպատակը բնակչության բնակարանային անհավասարությունը մեղմելն է:
Այս թեմայով կարդացե՛ք հարցազրույցը «Սոցիալական բնակարանային հիմնադրամ»-ի տնօրեն Արա Նազինյանի հետ:
Civilnet










