Գլխավոր Լրահոս

Դինքի ֆենոմենը

Դինքի ֆենոմենը

Երեկ՝ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի օրը, ոտքի էր ելել ամբողջ Ստամբուլը: Թուրքիայի խոշորագույն քաղաքի «Թաքսիմ» հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդամենը երկու օր առաջ թուրքական դատարանի՝ Հրանտ Դինքի սպանության համար կայացրած դատավճռի դեմ, որը քողարկում է սպանության իրական պատվիրատուներին:

Երեկ՝ ժամը 20:00-ի դրությամբ, երբ միջազգային և թուրքական առաջատար լրատվամիջոցների կայքերի առաջին էջերը ողողված էին ստամբուլյան ցույցի նկարներով, հայաստանյան առաջատար կայքերում խրոխտ կանգնած էր Բանգլադեշցի Համոն: Սա իմիջիայլոց:

Թուրքական դատարանի որոշումը, որը գրեթե համընկավ Դինքի սպանության օրվան, շատ բան է խոսում թուրքական պետության մասին, ընդգծում է Թուրքիայի թե՛ կառավարության, թե՛ խորքային պետության գոռոզությունն ու անպատժելիությունը, նաև այն, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում իրենց ժողովրդին, առնվազն այն հատվածին, որը ժողովրդավարություն և ավելի շատ իրավունքներ է ցանկանում:

Սպանությունից հինգ տարի անց ոչ միայն Ստամբուլում, այլև խորքային Թուրքիայում ձևավորվում է այդ արարքի նկատմամբ թուրքական պետության դիրքորոշմանը հակասող տեսակետ, առնվազն՝ այդ հարցը դարձել է հասարակական դիսկուրսի մաս:

Հրանտ Դինքի թե՛ սպանությունը, թե՛ դրա մասին հայտարարությունները, թե՛ դատավարության ընթացքը և թե՛ վճիռը խոսում են այն մասին, որ Թուրքիայի կառավարութունն ու խորքային պետությունը չեն հասկացել այդ ամենի նշանակությունը առաջին հերթին սեփական ժողովրդի համար:

Դինքը դա հասկացել էր: Նա հասկացել էր Ցեղասպանություն հարցի բոլոր երեսները՝ գիտակցումից, ճանաչումից սկսած, մինչև զղջման անհրաժեշտությունը: Նա հասկացել էր, որ այդ բոլորն ուղղակիորեն կապված են Թուրքիայի հետագա զարգացման և ժողովրդավարության հետ:

Քանի դեռ Թուրքիայի իշխող վերնախավը Դինքին չի հասկացել, այդ երկրում թուրք քաղաքացու պատկանելությունն ու անվտանգությունը երաշխավորված չէ: Եվ քանի դեռ Հայաստանում չենք հասկացել, որ չի կարելի անտեսել Դինքին, մեր պետության համար շատ ավելի երկար կլինի իր ուզածին հասնելու ճանապարհը: Ազգայնական մեր կոչերով չէ, որ թուրքերը պետք է մեզ հասկանան...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում