Գլխավոր Լրահոս

Թումանյանի թբիլիսյան տանը թուրք բանվորների հանրակացարան չի կառուցվի

Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակությունն արդեն հանդիպել է Թումանյանի թիֆլիսյան տան սեփականատեր Արչիլ Լեժավայի հետ: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում վերջ է դրվել բոլոր այն հայտարարություններին, հակասական լուրերին, որոնք տարածվել էին լրատվական միջոցներով:

Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ Լեժավան գործարար է: Վերջինս երիտասարդ իրավաբան է, ով կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2002 թվականին նա ձեռք է բերել այս բնակարանը, որն այդ ընթացքում եղել է Հովհ. Թումանյանի անվան գրադարան: Հինգ տարի շարունակ նա անհատույց թույլ է տվել այդ բնակարանը որպես գրադարան շահագործել, մինչեւ 2007 թվականը վճարել է բոլոր հարկերը, սակայն հետագայում գրադարանը տեղափոխվել է:

Այժմ երիտասարդ իրավաբանը ցանկանում է ամուսնանալ, որոշել է նորոգել բնակարանը եւ ապրել այնտեղ: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե տարածքը դառնալու է թուրք բանվորների հանրակացարան: «Ես գիտեմ, թե ով է Թումանյանը. նա հանճար է հայ ժողովրդի համար»,-ասել է Լեժավան:

Երկխոսության ժամանակ Լեժավան առաջարկել է տալ իրեն նույն չափերով' 120 քմ բնակտարածքով, մի բնակարան նույն փողոցում կամ նույն թաղամասում: Նա սկսել էր բնակարանի նորոգման աշխատանքները, սակայն հայկական պատվիրակության խնդրանքով դադարեցրել է դրանք:

Տրվել է մեկ ամիս նախնական ժամկետ, եւ եթե այդ ընթացքում որեւէ որոշում չլինի, նա կվերսկսի աշխատանքները: Պատվիրակության հանդիպման ժամանակ ներկա է եղել Վրաստանի գրողների միության վարչության քարտուղար, անվանի նովելիստ, հայ ժողովրդի բարեկամ Ռեվազ Միշվելաձեն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում