Գլխավոր Լրահոս

Արտահանողներին կօգնի A տառը

Արտահանողներին կօգնի A տառը

Երեկ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում հրավիրված քննարկմանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տնտեսական բաժնի մասնագետ Նատալյա Քեսլերը հայտարարեց, որ Հայաստանն ունի GSP+ համակարգի կիրառման ամենաբարձր տոկոսը 129 շահառու երկրների մեջ՝ 99,8%: Ըստ նրա՝ այս համակարգով Հայաստանից ԱՄՆ է ներմուծվում ապրանքների 91%-ը:

GSP+ համակարգի կարևոր պայմաններից է, որ ապրանքն առաքվի Հայաստանից ուղիղ Միացյալ Նահանգներ: Այլ երկրով անցնելիս ապրանքը չպետք է առուվաճառքի առարկա դառնա: Նշենք, որ 2011թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ-ին բաժին է հասել Հայաստանի արտահանման 7,6%-ը՝ 2010թ. 8,2%-ի համեմատ:

GSP+ համակարգով թույլատրվում է ԱՄՆ արտահանել վերամշակված իրեր և ապրանքներ, զարդեր, էլեկտրոնիկա, որոշ գյուղատնտեսական ապրանքներ, գորգեր, քիմիական նյութեր, մարմար ու հանքանյութեր: Ներկայում այս համակարգի արտոնությունները չեն տարածվում տեքստիլի ու հագուստի, ժամացույցների, կոշկեղենի, պայուսակների, ճամպրուկների, ձեռնոցների և կաշվե իրերի վրա:

Ըստ Նատալյա Քեսլերի՝ ԱՄՆ ապրանք արտահանող ընկերություններն արտոնություն ստանալու համար պետք է օգտվեն «Ներմուծում՝ անմաքս առևտրի խանութ» ռեժիմից, ապրանքային ծածկագրից առաջ գրեն «A» տառը, իսկ եթե չեն նշել տառը, կարող են դիմել ԱՄՆ-ի մաքսային մարմիններին՝ վերադարձի կամ փոխհատուցման համար:

Քեսլերը հայտարարեց նաև, որ Հայաստանի գործարարները կարող են ստանալ փոխհատուցում 2010-2011 թթ. ԱՄՆ արտահանված և համակարգով թույլատրված ապրանքների համար վճարած մաքսատուրքի համար: Փոխհատուցումը կտրամադրվի մինչ 2012թ. ապրիլի 18-ը, իսկ տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև 90 օր:

Աշխարհում գոյություն ունի 11 նման համակարգ, որով զարգացած երկրները զարգացող երկրներին տրամադրում են արտոնյալ առևտրային պայմաններ ապրանքների արտահանման ժամանակ: Հայաստանն արդեն ընդգրկված է 11 առևտրային ռեժիմներից 7-ում:

Նշենք, որ 2011թ. մայիսին հայ գործարարներին ներկայացվել էին Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգում ընդգրկվելու մեխանիզմները, և նախատեսվում էր, որ մեկ ամիս համակարգը հասանելի կլինի Հայաստանի գործարարներին:

Հայաստանը 2008-2011 թթ. ընթացքում օգտվել է նաև Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (GSP), որի միջոցով ԵՄ-ն 176 երկրների իր շուկա արտոնյալ մուտք է տրամադրում՝ դրա փոխարեն նվազեցնելով ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում