Գլխավոր Լրահոս

Գանդիին սպասելիս

«Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ հրավիրած քննարկմանը Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ուշագրավ հայտարարություններ արեց: Նա ասաց, որ «Հայաստանում ուժային է քաղաքականությունը, ուժային է բիզնեսը, և ուժային է արդարադատությունը»: Նա նաև նկատեց, որ Հայաստանում ազգային շահը տարբեր է պետական շահից:

Արզումանյանի՝ տարբեր համատեքստերում արված վերոնշյալ երկու դիտարկումները բավական հետաքրքիր ձևով կապված են իրար հետ:

Զարգացած բոլոր ժողովրդավարություններում ազգային և պետական շահը նույնն է: Միացյալ Նահանգներում նույնն են նույնիսկ «ազգ» և «պետություն» բառերը՝ Nation:

Հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, պետությունը իշխանությունն է, իսկ ազգը՝ ժողովուրդը: Իշխանության դեմ ցանկացած ելույթ համարվում է ոտնձգություն պետության դեմ: Ընդդիմության պայքարը դիտարկվում է ոչ թե պետական շահի համատեքստում, այլ պետական դավաճանության: Օրինակները բազմաթիվ են՝ սկսած կամակատար դատավորների որոշումները Եվրադատարանում վիճարկելուց, մինչև մարդու իրավունքների և բնության պաշտպանության համար պայքարողներին «դավաճան» պիտակավորելը:

Պետության շահի այս պարզունակ գիտակցումն ընկած է նաև կառավարական գերատեսչությունների աշխատանքի հիմքում, որոնց հիմնական նպատակը ոչ թե պետությանը և նրա քաղաքացուն, այլ նախևառաջ իշխանությանը սպասարկելն է:

Այդ սպասարկումն էլ հենց տեղի է ունենում այն պատճառով, որ Հայաստանում ուժային է ամեն ինչ՝ քաղաքականությունը, բիզնեսը և անգամ արդարադատությունը: Պարզունակ համակարգում խեղված է նաև «ուժային» հասկացությունը. իշխանության ուժը գալիս է ոչ թե ընտրողների քվեից, այլ իշխանական բուրգին սպասարկող ուժայիններից:

20-րդ դարի փորձը ցույց տվեց, որ ամենախոշոր տրանսֆորմացիաները տեղի են ունենում ոչ թե ուժայինների, այլ հասարակ քաղաքացիների ուժով: Օրինակները՝ Մահաթմա Գանդի, Մարտին Լյութեր Քինգ, Նելսոն Մանդելա:

Հայաստանում հավանաբար ևս մեծ տրանսֆորմացիաները հնարավոր են միայն ոչ ուժայինների կողմից: Այն ժամանակ ուժային չի լինի ո՛չ քաղաքականությունը, ո՛չ բիզնեսը և ո՛չ էլ արդարադատությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում