Գլխավոր Լրահոս

Գազի սպառումն ավելացել է

Գազի սպառումն ավելացել է

2011թ. ապրիլի 1-ից Հայաստանի և վերջնական սպառողների համար ռուսական գազի գների անփոփոխ մնալը որոշակիորեն նպաստել է ներքին շուկայում իրացման ծավալների աճին։ Այսպես՝ 2011թ. «ՀայՌուսգազարդ»-ն իրացրել է 1,53 մլրդ խմ գազ կամ 2010թ. համեմատ 12,72%-ով ավելի։ Չնայած աճի տեմպին՝ անցած տարի ճգնաժամային 2009թ. համեմատ 130 մլն խմ կամ 7,8%-ով պակաս գազ է իրացվել, իսկ նախաճգնաժամային 2008թ. համեմատ՝ 550 մլն խմ կամ 26%-ով քիչ։

2010թ. համեմատ անցած տարի բնական գազի սպառումը բնակչության կողմից աճել է 16,95%-ով՝ կազմելով 550,7 մլն խմ։ Անցած տարի բնակչությունը սպառել է գրեթե այնքան գազ, որքան 2009թ.։ Էներգետիկ ոլորտի կողմից գազի սպառման ծավալներն ավելացել են 29%-ով՝ կազմելով 187,5 մլն խմ, իսկ արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառումը անցած տարի 2010թ. համեմատ կրճատվել է 7,8%-ով՝ կազմելով 249,7 մլն խմ։ Չնայած աճին՝ էներգետիկ ոլորտը 2009թ. համեմատ մոտ երկու անգամ քիչ գազ է սպառել, իսկ արդյունաբերության ոլորտում գազի սպառումը ճգնաժամային 2009թ. համեմատ 10 մլն խմ-ով կամ մոտ 4%-ով պակաս է։

Անցած տարվա ընթացքում Հայաստանում բենզինի թանկացումը նպաստել է «ՀայՌուսգազարդ»-ի կողմից Ավտոգազալիցքավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ) գազի իրացման ծավալների աճին. 2010թ. համեմատ 13,85%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 362,3 մլն խմ (2009թ. այդ ծավալը կազմում էր 305,6 մլն խմ)։

2011թ. Հայաստանը ռուսական գազը շարունակել է ձեռք բերել 2010թ. գնով՝ 1000 խմ/$180, իսկ ներքին շուկայում «ՀայՌուսգազարդ»-ը բնակչությանը գազն իրացրել է Դ132 հազ./1000 խմ գնով, իսկ խոշոր սպառողներին՝ $243,13/1000 խմ գնով։

Անցած տարի երկար բանակցություններից հետո «Գազպրոմ»-ը որոշեց անփոփոխ թողնել Հայաստան առաքվող գազի գները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում