Գլխավոր Լրահոս

Իրականի ու պաշտոնականի արանքում

Իրականի ու պաշտոնականի արանքում

Ինչո՞ւ Աշխատանքի միջազգային կազմակերպության և հայաստանյան պետական կառույցի ներկայացրած թվերն այսքան տարբեր են: Խնդիրը թերևս հաշվարկման մեթոդաբանությունն է: Ի տարբերություն ԱՄԿ-ի՝ ԶՊԾ-ն գործազրկությունը Հայաստանում հաշվարկում է՝ այն բանից ելնելով, թե քանի մարդ է դիմել աշխատանք գտնելու համար և պաշտոնապես ծառայությունում հաշվառվել որպես գործազուրկ: 2011թ. գործազրկության նպաստ ստացողների թիվը նվազել է գրեթե 25%-ով. այդ նպաստից օգտվում է մոտ 16 հազ. մարդ:

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ գործազրկության ամսական նպաստը Դ18 հազ. է, և տրամաբանական է, որ իրական գործազուրկների զգալի մասը ընդամենը վեց ամիս նպաստ ստանալու համար չի ցանկանում գրանցվել զբաղվածության ծառայություններում փաստաթղթային քաշքշուքի պատճառով: Ընդ որում՝ զբաղվածության ծառայություններում չգրանցված գործազուրկների մեծ մասը տղամարդիկ են:

Արդյունքում Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են: Ընդ որում՝ գործազուրկների 14,1%-ն ունի բարձրագույն կրթություն, իսկ գրանցված գործազուրկների ավելի քան 55%-ը 19-45 տարեկան է: Ընդհանուր առմամբ, 2011թ. Հայաստանում գործազրկության մակարդակը տատանվել է տարեսկզբի 7%-ից մինչև տարեվերջի 6% միջակայքում:

Արդյոք գործազուրկ չե՞ն նաև այն քաղաքացիները, որոնք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս աշխատավարձ են ստանում: 2011թ. Հայաստանում ամսական նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է Դ55 հազ.՝ 2010թ. համեմատ գրեթե չփոխվելով: Քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը տարեկան ամփոփ տվյալները կներկայացնի 2-3 ամիս անց, համեմատությունը ներկայացնենք 2010թ. ցուցանիշների հիման վրա:

2010թ. գործազրկությունը Հայաստանում կազմել է 7%: Սակայն ըստ ԱՎԾ-ի 2010թ. տվյալների՝ զբաղվածների 4%-ը ստացել է Դ30 հազ-ից պակաս աշխատավարձ: Ավելին՝ Հայաստանի բնակչության 36%-ի ամսական եկամուտները կազմել են Դ30-60 հազ., այսինքն՝ հիմնականում նվազագույն սպառողական զամբյուղից պակաս: Ոչ լրիվ աշխատանքային օրն աշխատող մարդկանց 31%-ի ամսական եկամուտները Դ30 հազ-ից պակաս են եղել, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը կանայք են:

Դ30-60 հազ. աշխատավարձ ստացողները հիմնականում ներգրավված են առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառներում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում: Արդյունքում այս մարդիկ կիսագործազուրկ են (subemployed), քանի որ փաստացի աշխատանք ունեն, սակայն չեն վաստակում այնքան, որ կարողանան հոգալ գոնե իրենց նվազագույն կարիքները:

Աշխատանքի միջազգային կազմակերպության և հայաստանյան վիճակագրության տարբերությունը թերևս այստեղ է պետք փնտրել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում