Գլխավոր Լրահոս

Երբ պետությունը բացակա է

Երեկ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հայտարարել է, որ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան մի մասը, որտեղ բնակվում է Լեժավա ազգանունով Վրաստանի մի քաղաքացի, կգնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքը՝ սեփական միջոցներով: Տան տեղում կհիմնվի Թումանյանի անվան մշակույթի տուն:

Մի կողմ թողնենք այն փաստը, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանում 1000 դոլարից պակաս աշխատավարձ ստացող պաշտոնյաները շքեղ հյուրանոցներ ու առանձնատներ են կառուցում և կարողանում են մի քանի տասնյակ հազար դոլար կամ հարյուր հազարից ավելի գումար էլ ձեռքի հետ հատկացնել «ինչ-որ» տուն առնելու համար:

Վերջին օրերին Թումանյանի տունը դարձել է Հայաստանի քաղաքական դիսկուրսի կարևոր թեման: Սկզբից լուր եղավ, թե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մրցակցում են, թե ով շուտ կգնի այն՝ խորհրդարանական ընտրություններից առաջ լավ փիար անելու համար: Հիմա էլ պարզվում է՝ Թումանյանի տունը գնում է Գյումրիի քաղաքապետը (թերևս՝ նույն տրամաբանությամբ):

Թումանյանի թիֆլիսյան տան թեմայով խորհրդակցություն էր հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որտեղ էլ, փաստորեն, հայտնի է դարձել՝ ով է գնելու այն:

Ամեն հինգշաբթի կառավարության նիստերից առաջ Հանրապետության հրապարակում հավաքվող հայոց նախարարական ավտոպարկի հանրագումարը բավարար է ոչ միայն ինչ-որ տուն գնելու Թբիլիսիում, այլ այդ տունը՝ թաղամասով հանդերձ:

Ինչո՞ւ Հայաստանի պետությունը պետք է թույլ տա, որ մեծ բանաստեղծի անունը կապվի տխրահռչակ քաղաքապետի անվան հետ, և ինչո՞ւ հիմա միայն այդ տունը պետք է թանգարանի վերածվի:

Հարցի պատասխանը պարզ է՝ որովայնամիտ բենթլիավարներին չի հետաքրքրում ոչ մի արժեք՝ բացի սեփական որովայնից:

Զարմանալ պետք չէ, որ մի օր էլ իմանանք, որ Երուսաղեմի հայկական սրբավայրերն են օտարվում, կամ Մխիթարյան միաբաններից խլում են նրանց վենետիկյան հարստությունները:

Հայաստանում մարդիկ պղինձ և ուրան են որոնում, նման գործերի համար ժամանակ չունեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում