Գլխավոր Լրահոս

Ապահովագրողները գոհ չեն

Ապահովագրողները գոհ չեն

Երեկ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի անցած տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսին ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը և մայր ընկերության՝ «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Մինասբեկյանը նշեցին, որ իրենք նվազագույն շահութաբերությամբ են աշխատում:

«Օրակարգ»-ի հարցին՝ ինչով է պայմանավորված, որ ապահովագրական ընկերությունները ապահովել են 54% վնասաբերություն այն դեպքում, երբ ԱՊՊԱ սակագների հիմքում դրվել էր 78%, Գրիգորյանը պատասխանեց, թե 54%-ը վնասաբերության ցուցանիշը չէ, այլ հատուցումներն են։ «Պետք է հասկանալ, որ հավաքագրումների 16-17%-ը ուղղվում է միջնորդավճարներին, 3%-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյին՝ 2%-ը երաշխավորված գումարներ և 1%-ը բյուրոյի ծախսերը հոգալուն, իսկ ապահովագրական ընկերությունների վարչական ծախսերին ուղղվում է 20%, և արդյունքում ստացվում է, որ ընկերությանը մնում է մոտ 5%»,– պարզաբանեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ ԱՊՊԱ ոլորտում սխալներից մեկն այն էր, որ սահմանվել էր 75/25 հարաբերակցություն։ «75%-ի պայմաններում աշխատելը անհնար է։ Այն ժամանակ մենք չգիտեինք խնդիրների մասին, որոնք ի հայտ եկան ընթացքում», – ասաց նա՝ հավելելով, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը ձեռքով չեն գրվելու, ինչը ենթադրում է, որ կկրճատվի գործակալական ցանցը, և կնվազեն միջնորդավճարները։ Սակայն, ըստ նրա, պետք է ավելացվեն ընկերությունների ուղղակի վաճառքի կետերը, ինչը հավելյալ ծախսեր է ենթադրում։

Ռաֆայել Մինասբեկյանն էլ ընդգծեց, որ վնասաբերության և փոխհատուցումների շփոթումը ոչ ապահովագրական ոլորտի մասնագետների և լրագրողների մոտ ստանդարտ մոլորեցում է։ «Այդ եվրոպական երկրներում է, որ հավաքագրված գումարներում գործի կազմակերպման ծախսերը 20% են, որովհետև այնտեղ լայն տարածված է պոլիսների էլեկտրոնային եղանակով վաճառքը։ Ռուսաստանում գործի կազմակերպմանն ուղղվում է 30-35%»,– ասաց Մինասբեկյանը՝ հավելելով, որ գերշահույթների մասին խոսակցությունները «միֆ» են։ Ապահովագրական ընկերությունների շահույթները, ըստ նրա, գալիս են ներդրումային գործունեությունից։

«Հայաստանն ունիկալ երկիր է, և այստեղ ամեն ինչ ավելի արագ է լինում, քան այլ երկրներում։ ԱՊՊԱ պայմանագրերի մոտ 80%-ը կնքվել էր ընդամենը 1,5 ամսվա ընթացքում, իսկ անցած տարվա առաջին կիսամյակում հատուցմանն ուղղվել է այնքան, որքան այլ երկրներում ուղղվել է 2-3 տարվա ընթացքում»,– ասաց Մինասբեկյանը՝ ընդգծելով, որ եթե ապահովագրական ընկերությունները սկսեն գործել վնասով, անհրաժեշտ է լինելու վերանայել սակագները և ներդնել «բոնուս-մալուս» համակարգ, որը արտոնություններ կտա բարեխիղճ վարոդներին և հակառակը։

Ակնկալվում է, որ այդ համակարգը Հայաստանում կներդրվի 2013թ.:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում