Գլխավոր Լրահոս

Չեն հավատում հողմերին վայրագ

Չեն հավատում հողմերին վայրագ

Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպել էր՝ ներկայացնելու այս տարվա նախարարության գերակա ուղղությունները։ Դրանք չորսն են. 1) Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումների իրականացում: 2) Հարկային և մաքսային օրենսդրության ռազմավարական սկզբունքների վերանայում:

3. Հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրում: 4. Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգելու իրավական ակտերի նախագծերի ներկայացում:

Հունվարի վերջին ԱՄՀ-ն վերանայել էր Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի ցուցանիշները, այդ թվում՝ եվրոգոտու, որտեղ այս տարի կանխատեսվում է 0,5% անկում՝ նախորդ կանխատեսման 1,1% աճի փոխարեն, իսկ Ռուսաստանում՝ 3,3% աճ (նախկինում կախնատեսվում էր 4,1% աճ)։ Ռուսաստանին և Եվրամիությանը բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 65%-ը, իսկ Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների մոտ 70-80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Օրակարգ»-ի հարցին՝ արդյոք Ֆինանսների նախարարությունը չի՞ պատրաստվում նման պայմաններում վերանայել պետբյուջեն, քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված Դ101 մլրդ լրացուցիչ եկամուտների զգալի մասը (մոտ Դ70 մլրդ-ը) պետք է ստացվի 4,2% տնտեսական աճի հաշվին, Գաբրիելյանը պատասխանեց, որ այս պահին բյուջեի էական վերանայման անհրաժեշտություն չի տեսնում։

«Իհարկե, կան էական մակրոտնտեսական ռիսկեր, որոնք գալիս են Եվրամիությունից և Ռուսաստանից, որոնք կարող են ազդել Հայաստանի վրա, բայց մյուս կողմից՝ ռուսական պաշտոնյաներից մեկը օրերս տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի համար կանխատեսում են 4-4,5% տնտեսական աճ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ թեև արտաքին միջավայրում խնդիրներ կան, բայց կարող են և չառարկայանալ։ «Պետբյուջեի հունվարյան կատարողականը շատ բավարար է, տնտեսական աճի ցուցանիշները՝ ևս, և այդ տեսակետից դեռևս մտահոգության տեղիք չկա»,– ասաց Վաչե Գաբրիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում