Գլխավոր Լրահոս

Ի՞նչ է պահանջվում լրագրողից

Առանձին ուշադրության էր արժանացել նախարարի գրկախառնությունը նախկին վարչապետի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր Հանրային հեռուստաընկերության նախկին տնօրեն, Հայաստանի հեռուստառադիոխորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության համար: Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրել էր հենց Արմեն Սարգսյանը: Դատարանն ապացուցված համարեց նրա մեղադրանքը և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Ո՞րն է խնդիրը: Սեյրան Օհանյանն ազատ է գնալ որտեղ ուզում է և գրկախառնվել ում հետ ուզում է: Ի վերջո, Վազգեն Սարգսյանը և նրա ընտանիքը հարազատ են նրան: Ղարաբաղում միասին գործ են արել, հող են ազատագրել: Սեյրան Օհանյանը կարող էր այցելել և իր հարգանքի տուրքը մատուցել հողի համար կռիվ տված մարդու ընտանիքին:

Եվ «Առաջին լրատվական»-ն էլ ժամանակ առ ժամանակ կարող է այցելել Վազգեն Սարգսյանի մորը, հորը և փորձել պարզել, թե ինչպիսի զավակ է եղել նրանց նահատակ տղան, ինչ մանկություն է ունեցել, ինչ գրքեր էր սիրում կարդալ, ինչ հարաբերություններ ուներ եղբայրների հետ և այլն:

Կարող էր այցելել նաև Տիգրան Նաղդալյանի ընտանիքին և տեսնել նրա մինուճար մորը: Հայրը՝ «սրտի կաթված» ախտորոշմամբ, մահացավ որդու սպանությունից մոտ մեկ տարի անց: Իսկ Տիգրան Նաղդալյանի մայրն այսօր մի մխիթարություն ունի: Նա ամեն օր նայում է Հանրային հեռուստաընկերություն, որն իր որդին է ավերակներից հավաքել:

Այդ կինը չի քննարկում սովորաբար, թե Տիգրան Նաղդալյանից հետո ինչպիսին է Հանրային հեռուստաընկերությունը, յուրաքանչյուրն իր տեսլականն է բերում իրեն վստահված միջավայր: Բայց նրա մտքով էլ չէր անցնի, որ իր որդու խելքի բերած հեռուստաընկերության եթերում կտեսնի, թե ինչպես է պաշտպանության նախարարը գրկախառնվում նրա սպանության պատվիրատուի՝ Արմեն Սարգսյանի հետ:

Այդ կադրից հետո նա արդեն չգիտի՝ ինչ երկրում է ապրում: Նա չգիտի բիսմարկյան «հավերժական բարեկամներ և հավերժական թշնամիներ չեն լինում, լինում է հավերժական շահ» ասույթը: Նա Հ1-ի եթերից տեսավ իր որդու պետական մակարդակով «վերաթաղումը»: Այսինքն՝ «վերաթաղում» այն իմաստով, որ որդին ոչինչ չի նշանակում: Որ, հնարավոր է, ճիշտ են արել, որ սպանել են նրան:

Իսկ ի՞նչ էր պահանջվում լրագրողից՝ էթիկայի պարզ զգացում: Չի կարելի եթեր տալ նախարարի գրկախառնումը սպանության պատվիրատուի հետ, եթե նույնիսկ նա Սպարապետի եղբայր է: Էթիկան ասում է՝ տղե՛րք, նկարել եք, լավ եք արել, եթե դժվար չէ, մեկնաբանեք, թե ինչ մաղթանքներ ունեք այն մայրերին, որոնք իրենց որդիներին կորցրել են այս կամ այն հանցանքի արդյունքում: Էթիկան ասում է՝ դուք խոսեցրեք, ու թող իրենք չխոսեն: Այլապես ոչ ոք դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ Տիգրան Նաղդալյանն արժանի էր գնդակի, իսկ Արմեն Սարգսյանն էլ մի սպանության հերոս է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում