Նազարյանի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ չի փոխվելու նաև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը՝ $180/1000 խմ։ Վերջին անգամ Հայաստանի համար գազի գինը բարձրացել էր 2010թ. ապրիլի 1-ին 16,8%-ով։ Բարձրացման հետևանքով բնակչության համար գազը թանկացել էր 37,5%-ով՝ կազմելով Դ132 հազ./1000 խմ, իսկ խոշոր սպառողների համար՝ 13%-ով՝ կազմելով $243,13/1000 խմ։ Գների բարձրացման հետևանքով գազի իրացումը ներքին շուկայում կրճատվել էր 13,6%-ով։ Իրացման ծավալները լուրջ ազդել էին «ՀայՌուսգազարդ»-ի ֆինանսական ցուցանիշների վրա. ծրագրված Դ11,3 մլրդ շահույթի փոխարեն ընկերությունը 2010թ. փակել էր Դ11,3 մլրդ վնասով։
Անցած տարի գազի գների անփոփոխ մնալու արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ը իրացրել է 1,53 մլրդ խմ գազ կամ 2010թ. համեմատ 12,72%-ով ավելի։
Civilnet










