Գլխավոր Լրահոս

Փողը թանկ կմնա

Փողը թանկ կմնա

Ըստ ԿԲ-ի տարածած հաղորդագրության՝ 2012թ. հունվարին արձանագրվել է 3,6% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 0,1-տոկոսային կետով և կազմել 4,8%՝ պահպանվելով 4%±1,5 նպատակային թիրախի թույլատրելի միջակայքում:

«Խորհուրդն արձանագրեց՝ Դրամավարկային քաղաքականության նոր՝ 2012թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացված բազային սցենարի ներքո համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ առաջիկա ժամանակահատվածում չեն ակնկալվում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանը՝ առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ»,– նշված է հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսության՝ բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:

«Զարգացման այս հեռանկարում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1,5-տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում»,– կարծում են ԿԲ-ում:

Հաղորդագրությունում նշվում է, որ տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

ԿԲ հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ հաջորդ նիստին ԿԲ-ն կրկին տոկոսադրույքը կթողնի անփոփոխ։ Ստացվում է, որ ըստ ԿԲ-ի՝ 8% վերաֆինանսավորման տոկոսադրույքը ողջամիտ է գնաճի տեսակետից: Իսկ թե տնտեսության վարկավորման տեսակետից այն ինչ ազդեցություն ունի, ԿԲ-ն չի նշում։

Հնարավոր է, որ վարկավորման վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքը որևէ ազդեցություն չի էլ ունենում, քանի որ վարկերի տոկոսադրույքի և վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջև կապը բավական թույլ է։ Բայց մյուս կողմից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ֆինանսական շուկայում ուղենիշ է։ Այն թողնելով անփոփոխ՝ ԿԲ-ն Ֆինանսների նախարարությանը հնարավորություն չի տալիս պետական պարտատոմսերի եկամտաբերության իջեցման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում