Գլխավոր Լրահոս

Հայերը՝ սթրեսի խմբում

Հետազոտությունն անցկացվել է 6 հազ. մասնավոր ձեռնարկությունների ղեկավարների հարցման միջոցով՝ հեռախոսազրույցների և դեմ առ դեմ հանդիպումների միոջոցով:

Ըստ զեկույցի՝ գործարարների սթրեսի աստիճանը 2011թ. արձանագրել է ամենափոքր աճը՝ սկսած 2005-ից: Սթրեսային միջավայրը առավել շատ անհանգստացնում է Ասիայում հարցված գործարարներին, որոնց 44%-ը դժգոհել է աշխատանքի լարվածությունից: Լատինական Ամերիկայում գործարարների 28%-ը, իսկ Մեծ յոթնյակի երկրներում 23%-ն է զգացել աշխատանքային սթրեսի հետևանքները: Անգամ տնտեսական անկայունության էպիկենտրոն համարվող Եվրոպայի գործարար միջավայրում առկա սթրեսն է նվազել՝ 2010թ. 58%-ից 2011թ. իջնելով մինչև 22%:

Ըստ զեկույցի՝ ամենաշատը հանգստանում են ռուս գործարարները, որոնք հոլանդացիների և դանիացիների հետ մեկտեղ ամենաքիչն են ենթարկված սթրեսների: Այն երկրներում, որտեղ բիզնեսի ղեկավարներն առավել քիչ են հանգստանում՝ Ճապոնիա, մայրցամաքային Չինաստան և Թաիլանդ, սթրեսի առումով ամենավտանգավոր միջավայրն է: Հայաստանը ևս դասվել է առավել սթրեսային երկրների շարքում, որտեղ գործարարները հանգստին շատ քիչ ժամանակ են հատկացնում:

Հարցման մասնակից բիզնեսի ղեկավարների 30%-ը կատարողական պլանը համարել է աշխատանքային սթրեսի հիմնական պատճառ: 11%-ի սթրեսի պատճառն էլ ամենօրյա աշխատանքային շփումներն են ու հաղորդակցության ծավալները: Եվս 11%-ի սթրեսի աղբյուրը գրասենյակային վարչարարությունն է: Անձնական կյանքի և աշխատանքի անհավասարակշռությունը սթրես է առաջացնում հարցվածների 9%-ի մոտ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում