Գլխավոր Լրահոս

Երկիր միայն էլիտայի համար

Երկիր միայն էլիտայի համար

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011թ. անցկացված մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները, որոնք, ինչպես ցույց է տալիս նախորդ՝ 2001թ. մարդահամարի փորձը, հետագայում էական փոփոխության չեն ենթարկվելու։

2011թ. մարդահամարի տվյալներով՝ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3,285 մլն, առկա բնակչության թիվը կազմել է 2,871 մլն։ Սա նշանակում է, որ հաշվեգրվածների և բնակվողների միջև շեղումը կազմում է 414 հազ., ինչը նշանակում է, որ այդքան մարդ չի բնակվում Հայաստանում։ Այդ չբնակվողների մոտ կեսը Հայաստանը լքել է մինչև 2001թ.։ Իհարկե, հաշվեգրված բնակչության թիվը այս տասը տարվա ընթացքում ավելացել է 70 հազ-ով, բայց վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը լքել է մոտ 200 հազ. մարդ կամ միջինը՝ տարեկան 20 հազ. հոգի։

Ուշագրավ է, որ մարդահամարի տվյալները հրապարակվում են մինչև խորհրդարանական ընտրությունները, ոչ թե դրանցից հետո։ Խնդիրն այն է, որ Հայաստանում ընտրություններին մասնակցողների թիվը որոշվում է՝ հիմք ընդունելով հաշվառված բնակչության թիվը։ Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին ընտրողների թիվը կազմում էր 2,328 մլն, ապա հիմք ընդունելով այս նոր տվյալները՝ ընտրողների թիվը կարող է կազմել 2,382 մլն կամ լրացուցիչ 54 հազ. ընտրող։ Եթե հաշվի ենք առնում, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 57%-ը, ապա այդ լրացուցիչ ընտրողները կարող են ապահովել 4% հավելյալ ձայներ։

Անկախ այն բանից, թե մարդահամարի ցուցանիշները և դրանց հրապարակումը որքանով են կապված ընտրությունների հետ, չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի բնակչությունն այդքան արագ կրճատվում է:

Ժողովրդագրական անկման պատճառները բազմապիսի են՝ սոցիալական խնդիրներ, ծնելիության ցածր մակարդակ, մահացությունների մեծ տոկոս և վերջապես արտագաղթ: Այս բոլորի հիմքում ընկած գործոնների մեծ մասը սուբյեկտիվ է՝ սոցիալական անարդարություն, եկամուտների անհավասար բաշխում, գործարարությանը խոչընդոտող մենաշնորհային համակարգ, կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում... շարքը կարելի է շարունակել:

Ծերացող երկրի պատկերը պետք է ազդանշան լինի բոլորին և առաջին հերթին Հայաստանի քաղաքական-տնտեսական էլիտային, որ այսպես շարունակվելու դեպքում կմնա միայն այդ «էլիտան», որը կիշխի ինքն իրեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում