Գլխավոր Լրահոս

Վասն զուգարանայ

Վասն զուգարանայ

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ձեռք բերված երկու զուգարանները հոկտեմբերին տնօրինման նպատակով փոխանցվել էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Վերջինս զուգարաններից մեկը տեղադրել է Տաթևում, մյուսն էլ նախատեսում էր տեղադրել Գեղարդում։

Այժմ պարզվում է, որ Գեղարդի վանական համալիրի շրջակայքում իրականացվել է ուսումնասիրություն, ըստ որի՝ զուգարանի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը նպատակահարմար չէ այնտեղ:

Էկոնոմիկայի նախարարությունը որոշման նախագծի հիմնավորման բաժնում նշում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի կողմից առաջարկություն է եղել՝ սանհանգույցը տեղադրել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջակայքում, քանի որ վերջինիս տարածքում նման կառույց չկա և այն անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքով ապահովել: «Եկեղեցի այցելում են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ»,– նշված է հիմնավորման մեջ։

Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ երկու զուգարանները պետք է տեղադրվեին Երևանում, ինչի համար քաղաքապետարանը պետք է տարածք հատկացներ։ Բայց կա՛մ քաղաքապետարանը նման թանկարժեք գույքի համար տարածք չի ունեցել, կա՛մ էլ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը պատրաստել է ավելի լուրջ բիզնես պլան և հիմնավորել Երևանում դրանց տեղակայման աննպատակահարմարությունը։

Չի բացառվում, որ հիմնադրամի (որի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակության բարձրացմանը) հաշվարկները ցույց են տվել, որ զուգարանները երկրի մրցունակության վարկանիշն ավելի կբարձրացնեն, եթե տեղադրվեն մայրաքաղաքից դուրս։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում