Գլխավոր Լրահոս

Աշխարհի գավաթին ընդառաջ

Աշխարհի գավաթին ընդառաջ

Հաղթելով $4,5 մլրդ ռեալով ($2.6 մլրդ)՝ արգենտինա-բրազիլական «Ինֆրամերիկա» կոնսորցիումը շահել է Բրազիլիայի օդանավակայանը 25 տարով կառավարելու իրավունքը:

Կոնսորցիումի մեջ ներգրավված են 50-ական տոկոս մասնաբաժնով արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգային ընկերությունը և բրազիլական «Ինֆրավիկս էմպրենդիմիենդոս»-ը: «Կորպորասիոն Ամերիկա»-ն, որը կառավարում է «Աէրոպորտոս Արգենտինա-2000»-ի օդանավակայանները և «Ինտրավիքս»-ը («Էնգեվիքս գրուպ»-ի քույր ընկերությունն է), շահել է Բրազիլիայի «Պրեզիդենտե Խուսելինյո Կուբիշեկ» ուղևորային համալիրի կոնցեսիոն կառավարման իրավունքը:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի սեփականություն հադիսացող «Կորպորասիոն Ամերիկա»-ն անցյալ տարվա նոյեմբերին շահել է նաև Նատալում «Սան Գոնսալո դո Ամարանտե» օդանավակայանի բարելավման պայմանագիրը: Արգենտինյան հսկան պատրաստվում է ծրագրային պայմանագիր կնքել նաև Սան Պաոլոյին մոտ գտնվող երկու մեծ օդանավակայանների համար:

Ըստ «Նոտա դե Տապա» թերթի՝ Էռնեկյանի ընկերությունը կառավարում է ընդհանուր առմամբ 48 օդանավակայան, որոնցից 33-ը՝ Արգենտինայում, 5-ը՝ Պերուում, ինչպես նաև Ուրուգվայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Բրազիլիայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում