«Մեզ համար, իրոք, կարևոր է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի ներկայությունը Երևանում, ինչը իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար մեր մայրաքաղաքում»,– ասել է Երևանի քաղաքապետը:
Գեբհարդ Ռայներն էլ կարևորել է Երևանում Hyatt հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ այն ընկերության առաջին ներկայությունը կլինի տարածաշրջանում: «Երևան քաղաքը զարգացման լուրջ հեռանկարներ ունի, և մենք ցանկություն ունենք շարունակելու ներդրումային ծրագրերը»,– ասել է նա:
Hyatt International ընկերության հայաստանյան գործընկեր, գործարար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երևանում շարունակական ծրագրեր է նախատեսում: «Արդեն տարեվերջին առաջին հյուրանոցը կբացվի, և կտեսնեք, թե մեր քաղաքի հյուրերին ինչպիսի հարմարավետություն ենք առաջարկում»,– ասել է գործարարը:
Civilnet










