Գլխավոր Լրահոս

1996 և 2008 չի լինի

1996 և 2008 չի լինի

«Այսօրվա դրությամբ արդար ընտրություններ նշանակում է իշխանության փոփոխություն, իսկ եթե ընտրություններն արդար չլինեն, երկրում ճգնաժամ կսկսվի»,– երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը (News.am):

Նա ասել է, որ եթե տեղի ունենան արդար ընտրություններ, կամ  եթե նույնիսկ իշխանական լծակներն օգտագործվեն, իշխանությունները 41 տոկոսից ավելի չեն կարող հավաքել, ինչը նշանակում է, որ պետք  կոալիցիա ստեղծվի: Իսկ եթե իշխանությունը որոշի գնալ ոչ արդար ճանապարհով, ըստ Հայրիկյանի՝ կլինի այն, ինչ եղավ ՀՀՇ-ի հետ, այսինքն՝ որոշ ժամանակ անց նրանք կհեռանան:

Հայրիկյանը, փաստորեն, իշխանությունների վախճան է կանխատեսում՝ անկախ ընտրապայքարի վերջինիս ընտրած մեթոդից: Առաջին դեպքում, եթե լինեն արդար ընտրություններ՝ իշխանությունը կպարտվի, երկրորդ դեպքում՝ նրան կստիպեն հեռանալ:

Միանշանակ է, որ այսօրվա իշխանությունը տարբեր է 1998թ. իշխանությունից առնվազն այն առումով, որ որոշակի հարցերի շուրջ իշխանության ներսում խմբերի սուր հակադրություն չկա, կամ եթե կա էլ՝ նախագահից հետո իշխանական հիերարխիայում մինչև հաջորդ իշխանական ֆիգուրը առնվազն տասը տեղ վականտ է: 1998թ. նախագահն ուներ իրեն ընդդիմացող հզոր պաշտպանության նախարար և վարչապետ, ու մեծ հաշվով ոչ թե ժողովրդի, այլ նրանց ճնշմամբ տեղի ունեցավ իշխանափոխությունը (դրան թերևս նպաստեցին նաև 1996թ. կեղծված ընտրությունները):

Այժմ իրավիճակը տարբեր է, և պալատական խարդավանքներով իշխանափոխությունը քիչ հավանական է: Փոխարենը, ի տարբերություն 1996թ., ժողովուրդն այսօր շատ ավելի կազմակերպված և պահանջատեր է ու ամեն կերպ ընդդիմանալու է հերթական 1996թ. կամ 2008թ.: Այսինքն՝ միանգամայն իրատեսական է, որ մայիսի 7-ին մեծ ընդվզում լինի, եթե կեղծվեն ընտրությունների արդյունքները:

Այս համատեքստում խիստ ուշագրավ էր, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունված համարեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Օրինագծի ելակետը 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի իրավական հիմքն է, ինչպես նաև մարտմեկյան դեպքերի ժամանակ բանակի օգտագործման հետ կապված քաղաքական գնահատականները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում