Գլխավոր Լրահոս

Կանխատեսումից անցան գուշակության

Կանխատեսումից անցան գուշակության

Կենտրոնական բանկը, այնուամենայնիվ, գործնականում համարում է, որ գրեթե ողջ տարվա ընթացքում գնաճը մնալու է թույլատրելի 4±1,5% միջակայքում: Սակայն ուշադրություն է գրավում այն նշումը, որ կանխատեսված կենտրոնական արժեքից շեղման ռիսկերն ավելացել են:

Հետաքրքիր է, որ հրապարակված ծրագրում առկա է անհամապատասխանություն գնաճի կանխատեսման հավանականությունների մեջ: Տեքստային տարբերակում գրվել է, որ 2012թ. վերջերին գնաճի 3-5,5% միջակայքում գտնվելու հավանականությունը 78,2% է, այնինչ աղյուսակային տարբերակում այդ հավանականությունը 54,1% է: Հավանաբար, ԿԲ-ում խճճվել են կանխատեսումների մեջ:

Ընդ որում՝ սա միակ անհարթությունը չէ: Այսպես՝ նշվել է, որ եթե Իրանի շուրջ ստեղծված քաղաքական լարվածությունը պահպանվի, իսկ եվրոգոտում պարտքային հիմնախնդիրները սրվեն, ապա հիմնական գործընկեր երկրների արժույթների արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշումներ կառաջացնի Հայաստանի ներքին շուկայում: Այս եզրակացությունն այնքան էլ հիմնավոր չէ:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ գործընկեր երկրում արժույթի արժեզրկումը կնպաստի այդ երկրից ներմուծվող ապրանքների էժանացմանը կամ գոնե գնի պահպանմանը, հետեւաբար՝ գնաճային ռիսկեր չեն կարող ստեղծվել (այդ ռիսկերը կարող են վերաբերել միայն թանկ արտարժույթի պայմաններում ներմուծված ապրանքային պաշարներին):

Ընդհանուր առմամբ՝ ԿԲ ծրագրում եվրոգոտու գործընթացների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների գնահատականները չափից ավելի անհստակ են ու անհիմն: Օրինակ՝ առևտրային բանկերն արդեն իսկ զգում են վարկային ռեսուրսների հոսքերի նվազում Եվրոպայից, այնինչ այդ առթիվ գնահատականներ չկան: Փոխարենը՝ ենթադրություններ կան, որ տրանսֆերտները Ռուսաստանից կաճեն ավելի դանդաղ տեմպերով: Սակայն նման միակողմանի գնահատականները, փոփոխվող պայմանների ոչ լիարժեք հաշվառումը վստահություն չեն ստեղծում կանխատեսման մեթոդի նկատմամբ:

Այս ենթատեքստում տնտեսական աճի կանխատեսման վերանայումը նվազման ուղղությամբ կարելի է համարել գուշակություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում