Գլխավոր Լրահոս

Հանքարդյունաբերություն՝ Ջերմուկի մոտ

Հանքարդյունաբերություն՝ Ջերմուկի մոտ

Ալոյանն ասել է, որ $52 մլն-ի միջոցներն ուղղվելու են հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներին, ճանապարհների կառուցմանը, ենթակառուցվածքի զարգացման աշխատանքների իրականացմանը։ Ընկերությունը 2006-ից առ այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանում ներդրել է ավելի քան $30 մլն:

Ալոյանի խոսքով՝ Ամուլսարը միակ հանքավայրն է, որը Հայաստանի տարածքում հայտնաբերվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բրիտանացի երկրաբան Թիմ Քոֆլինի կողմից: Ըստ Ալոյանի՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է 15 տարի: «Lydian-ի գործունեությունը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա, նույնիսկ հանքի և արտադրության, համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ, կոնսերվացումից հետո»,– ասել է Ալոյանը՝ հավելելով, որ ընկերությունը նման պարտավորություն է վերցրել իր վրա և այժմ հարակից համայնքների հետ քննարկում է համագործակցության հեռանկարները:

Հանքարդյունաբերության արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման 60%-ը: Ամուլսարը տեղ է զբաղեցնելու Հայաստանի խոշորագույն հարկատուների եռյակում: «Ամուլսարի նախագծի ճիշտ և պատասխանատու իրականացումը թույլ կտա նոր ստանդարտներ սահմանել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, դրամական հոսքեր ապահովել հանրապետության համար և բարենպաստ միջավայր ստեղծել արտասահմանյան ներդրումների համար»,– ասել է Ալոյանը:

Ըստ նրա՝ իրենք օժանդակություն են առաջարկել Ջերմուկին՝ զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրերի իրականացման գործում: Այդ ծրագրերը զուգահեռաբար կիրագործվեն հանքի շահագործման ընթացքում, ինչը թույլ կտա ավարտել դրանք մինչև հանքի փակումը և փակումից հետո ապահովել տուրիստական բիզնեսի ավելի բարձր մակարդակ:

Ներսես Կարամանուկյանն էլ նշել է, թե աշխարհի և Հայաստանի բոլոր այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստացել ՄՖԿ-ից և ՎԶԵԲ-ից, կարող են փաստել, որ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլև նույնիսկ մանրածախ առևտրի կազմակերպմամբ զբաղվող բիզնեսներին ֆինանսավորելիս այս կազմակերպությունները պարտադրում են բնապահպանական խիստ չափանիշների ներդրում և պահպանում:

«Այսօր մեր ընկերության հայաստանյան 30 հիմնական աշխատակիցներից 9-ը զբաղված են բնապահպանական և սոցիալական ոլորտի աշխատանքներով: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման համար ոլորտի հեղինակավոր, 150-ամյա փորձ ունեցող ընկերության հետ կնքել ենք համագործակցության պայմանագիր, և արդեն երկու տարի կատարվում են ուսումնասիրություններ, և մշակվում է միջազգային բարձրագույն ստանդարտներին համապատասխանող նախագիծ»,– ասել է Կարամանուկյանը:

Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցների և մասնագիտացված չորս խորհրդատվական ընկերությունների ջանքերով կազմվել է հանքի շահագործման այնպիսի ծրագիր, որը նվազագույնի է հասցնելու բնությանը և շրջակա միջավայրին հասցվող հնարավոր բացասական ազդեցությունը:

«Ստեղծվում է փակ ցիկլ, որի ներսում ամեն ինչ կառավարվում է՝ օդին հասցվող վնասը (փոշին), աղմուկը, պայթուցիկների օգտագործումից առաջացած ցնցումները, տեսանելիությունը բնակավայրերից եւ բանուկ ճանապարհներից: Ամենակարևորը՝ ծրագիրը բացառում է մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունը»,– ասել է Կարամանուկյանը՝ հավելելով, թե Ամուլսարի հանքավայրը վերամշակվելու է կույտային տարալվացման մեթոդով, որը չի նախատեսում վերամշակման պոչեր և պոչամբարներ:

Նշենք, որ «Գեոթիմ» ընկերության կայքէջում նշված է, որ Ամուլսարը ցածր կարգի հանքավայր է, այսինքն՝ միջին հաշվարկով կարող է ապահովել 1 գրամ ոսկի 1 տոննա հանքանյութում: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի Սոտքի հանքավայրում ոսկու միջին պարունակությունը հանքաքարում կազմում է 6,6գ/տ, արծաթինը՝ 8,28գ/տ:

Lydian International-ը հիմնադրվել է 2005թ. մի խումբ հետախուզող երկրաբանների կողմից՝ ընկերության հիմնադիր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, երկրաբան Թիմ Քոֆլինի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում