Գլխավոր Լրահոս

Մակերեսային արդարություն

Մակերեսային արդարություն

Ավտոապահովագրողների բյուրոյի որոշման համաձայն՝ այս տարի անձնական վնասների համար ապահովագրական գումարը (հատուցման ենթակա առավելագույն չափը) սահմանված է Դ3,3 մլն (ավելացվել է Դ300 հազ-ով), Դ1 մլն-ով ավելացվել է յուրաքանչյուր ապահովագրական պատահարի հատուցման գումարը և հասցվել Դ10 մլն-ի։ Գույքին պատճառված վնասների հատուցման ենթակա առավելագույն չափը ևս ավելացվել է Դ300 հազ-ով՝ մինչև Դ1,8 մլն։

Բյուրոյի խորհուրդը վերանայել է նաև տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով հատուցվող միանվագ Դ650 հազ. սահմանաչափը՝ այն դարձնելով Դ1 մլն։

Համեմատության համար նշենք, որ ԱՊՊԱ ոլորտում հատուցումների միջին գումարը մի քանի անգամ ավելի ցածր է։ Այսպես՝ անցած տարի հատուցման միջին գումարը կազմել է Դ224 հազ., իսկ այս տարվա հունվարին՝ Դ221 հազ.։ Սա նշանակում է, որ թեև ավելացվել է հատուցումների առավելագույն շեմը, ապահովագրական ընկերությունների վրա դա ազդեցություն չի թողել։

Իհարկե, չի բացառվում, որ բարձրացնելով հատուցումների շեմը՝ բյուրոն ապահովագրական ընկերություններին անուղղակի ստիպում է ավելացնել միջին հատուցումները։ Դրանով իսկ ընկերությունների վնասաբերության մակարդակը բերել ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված 78%-ին։ Խնդիրն այն է, որ անցած տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը 54% էր, թեև ապահովագրական ընկերությունները ասում են, որ դա ոչ թե վնասաբերության ցուցանիշն է, այլ հատուցման ցուցանիշը, իսկ վնասաբերությունն ավելի մեծ է և ներառում է նաև ընկերությունների ընթացիկ ծախսերը։

Ըստ էության՝ Ավտոապահովագրողների բյուրոն, որի անդամ են ԱՊՊԱ ոլորտի ապահովագրական ընկերությունները, որոշել է ոչ թե գնալ ԱՊՊԱ սակագների վերանայմանը, այլ պարզապես ընդունել մի որոշում, որը մակերեսային արդարություն է ապահովում։

Թե այս շեմի ավելացման արդյունքում որքանով կավելանա ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը, հայտնի կդառնա առաջիկա մի քանի ամսվա արդյունքների ամփոփումից։ Մյուս կողմից՝ գույքի փոխհատուցման առավելագույն շեմը՝ Դ1,8 մլն, համարժեք է «միջին» ավտոմեքենայի գնին։ Հասկանալի է, որ գույքի վնասի հատուցման շեմի բարձրացումը առաջին հերթին բխում է թանկարժեք մեքենաների սեփականատերերի շահերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում