Գլխավոր Լրահոս

Մրցակցային, բայց ոչ արդար

Մրցակցային, բայց ոչ արդար

«Ինձ համար իսկապես հետաքրքիր էր իրական քաղաքական մրցակցություն տեսնել այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է նաև առաջիկա [խորհրդարանական] ընտրությունների համար»,– երեկ հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հրազդանում կիրակի կայացած քաղաքապետի ընտրություններին, որին նա անձամբ հետևել է տեղում (Azatutyun.am):

Հեֆերնն ասել է, թե Հրազդանում հանդիպումներ է ունեցել երկու կողմերի, ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչների, գործընթացը վերահսկող դիտորդների հետ: «Ես ուրախ էի տեսնել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր: Երկու կողմերն էլ հավաստիացրին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ և պատշաճ կերպով»,– նշել է դեսպանը:

Որ դեսպանը մրցակցություն է տեսել Հրազդանում, լավ է: Իսկապես այդ մրցակցությունը կար: Սակայն ԱՄՆ-ի դեսպանը և միջազգային դիտորդներն ընդհանրապես, ընտրությունների մասին որևէ հայտարարություն անելուց առաջ, պետք է շատ ավելի խորը նայեն գործընթացներին: Հակառակ դեպքում ընտրությունների մասին մակերեսային, մեկ օրվա ընթացքում ստացած տպավորությունը կարող է գործիք դառնալ իշխանությունների ձեռքին խախտումներով ընտրություններ անցկացնելու և դրանք լեգիտիմացնելու համար:

Ընտրությունը գործընթաց է, որի օրինականությունը և հավասար մրցակցությունը պետք է ապահովվեն ոչ միայն և ոչ այնքան ընտրության օրը, որքան դրան նախորդող ժամանակահատվածում (իսկ այդ ժամանակահատվածում գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ Կոտայքի մարզպետը, արդեն հասցրել է արդար ընտրություններին հակասող հայտարարություններով հանդես գալ):

Ֆուտբոլում հաճախ է լինում, որ երկու թիմերը հավասար մրցակցում են, բայց հանկարծ մրցավարը սխալ 11-մետրանոց տուգանային է նշանակում, որի հետևանքով փոխվում է մրցակցության արդյունքը: Հրազդանյան ընտրություններն ինչ-որ չափով նման են դրան:

Վերադառնալով ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը՝ պետք է ասել, որ թեև քաղաքական մրցակցությունը շատ կարևոր գործոն է, սակայն խաղի արդար կանոններն ավելի կարևոր են: Հենց արդար կանոնները պետք է ապահովեն արդար արդյունքը՝ անկախ այն բանից, թե որ թեկնածուն կհաղթի:

Մայիսյան ընտրությունների օրինականության մասին ԱՄՆ-ի դեսպանը և դիվանագիտական կորպուսի մյուս ներկայացուցիչները պետք է հայտարարություններ անեն նախքան ընտրությունները...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում