Գլխավոր Լրահոս

Ցորենը սպասում է բերքին

Ցորենը սպասում է բերքին

Հունվարի 30-ին Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի արտահանվող հացահատիկի մաքսատուրքերը: Նա ասել էր, թե կառավարությունը մաքսատուրքերի վերաբերյալ որոշում կընդունի՝ հիմնվելով փետրվարի արտահանման ծավալների վրա, որոնց արդյունքները հնարավոր կլինի կանխատեսել փետրվարի կեսերին (տե՛ս «Հացը թանկացման ճամփին», «Օրակարգ», թիվ 14, 31.01.2012թ.):

Փետրվարի 6-ին էլ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարեց, որ առնվազն մինչև մայիս Ռուսաստանը չի կարող կիրառել ո՛չ հացահատիկի արտահանման էմբարգո, ո՛չ էլ մաքսատուրքերի բարձրացում՝ պայմանավորված ինչպես բերքի ավելցուկային ծավալով, այնպես էլ արտահանման տեմպերի դանդաղմամբ:

Զուբկովն ասել է, որ հաշվի առնելով 2011թ. հացահատիկի բերքի ճշգրտված ծավալները՝ 93,9 մլն տոննա՝ հացահատիկի արտահանման 2012թ. քվոտան (տարին ավարտվում է 2012թ. հունիսի 30-ին) բարձրացվել է մինչև 27 մլն տոննա: Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ փետրվարի 3-ի դրությամբ Ռուսաստանից արտահանվել է 19,6 մլն տոննա հացահատիկ, և բերքի ծավալները լիովին բավարարում են ներքին շուկայի պահանջները:

Ընդհանրապես, 2011թ. փետրվարի սկզբից համաշխարհային շուկայում ցորենի գներն ունեցել են նվազման միտում։ Այսպես՝ եթե Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի գինը 2011թ. փետրվարի 15-ին $9,04/1 բուշել (27,2 կգ) էր, ապա 2011թ. դեկտեմբերի վերջին՝ $6,012: 2012թ. հունվարին հացահատիկի միջազգային գներն սկսեցին զգալիորեն աճել. ցորենի ֆյուչերսները Չիկագոյի բորսայում նախորդ ամսվա համեմատ աճեցին մոտ 10%-ով՝ մինչև $6,6/1 բուշել: Գների բարձրացումը պայմանավորված էր Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման հնարավոր էմբարգոյի մտավախությամբ:

Զուբկովի հայտարարությունից հետո շուկայում արդեն գների աճ չի նկատվում: Այս հայտարարությունը թույլ է տալիս որոշել շուկայի խաղի կանոններն առնվազն առաջիկա մի քանի ամիսների համար և հետ պահել շուկայի ցնցումներից, ինչպես եղավ 2010թ. օգոստոսին, երբ անսպասելիորեն հայտարարվեց հացահատիկի արտահանման էմբարգոյի մասին, ինչը ցնցեց հացահատիկի ողջ միջազգային շուկան:

2010թ. օգոստոսի 15-ից մինչև 2011թ. հունիսի 30-ը հացահատիկի արտահանման արգելքի սահմանումը Հայաստանում հանգեցրել էր հացամթերքի գների բարձրացման՝ չնայած հացահատիկի ներկրման շուկաների դիվերսիֆիկացմանը:

Հայաստանի ինքնաբավությունը ցորենի գծով կազմում է մոտ 35% (տարեկան ներկրվում է 350 հազ. տոննա ցորեն)։ Մինչև էմբարգոն Հայաստանը Ռուսաստանից ներկրում էր ներկրվող ցորենի մոտ 70%-ը, իսկ էմբարգոյից հետո ռուսական ցորենը փոխարինվեց ղազախականով, որն ավելի թանկ էր։ Անցած տարվա երկրորդ կեսին ցորենի հայկական շուկայի խաղորդները նորից վերադարձան ավանդական՝ ռուսական շուկա: Ներկրումների մոտ 80%-ը 2011թ. կատարվել է Ռուսաստանից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում