Գլխավոր Լրահոս

Հանուն սպիտակ Նիվաների

Հանուն սպիտակ Նիվաների

Կառավարությունը երեկվա նիստում պարզեցրել է ավտոմեքենաների՝ մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների հատկացման գործընթացը: Այսուհետ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ցանկացած պահի՝ առանց աճուրդի անցկացման օրվան սպասելու, ձեռք բերել նման համարանիշներ, որոնք դեռևս չեն տրամադրվել այլ անձանց։ Հիմնական համարանիշներն ըստ հատկացման հերթականության բաժանվում են երեք խմբի՝ ընդհանուր հիմունքներով տրվող, ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող:

Կառավարության որոշման եզրակացության մեջ գրված է, որ տարիների ընթացքում կուտակված փորձը և ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրությունը ցույց են տվել, որ հաշվառման համարանիշներն աճուրդով հատկացնելն առաջացնում է որոշակի բարդություններ, որն առաջացնում է խոչընդոտներ քաղաքացիների իրավունքների ռեալիզացման հարցում:

2006թ., երբ որոշում ընդունվեց գոլդ համարանիշներն աճուրդով վաճառելու մասին, երկու նպատակ էր հետապնդվում՝ ոստիկանության տվյալ ստորաբաժանումում նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և հավելյալ եկամուտներ ապահովել բյուջեի համար: Որոշումը, կարելի է ասել, բավական արդյունավետ էր և լավագույնս հաշվի էր առել հայկական մենթալիտետը: Լինում էին դեպքեր, երբ համարանիշի համար առաջարկում էին ավտոմեքենայի գինը մի քանի անգամ գերազանցող գումար: Եղել է նաև դեպք, որ համարանիշի համար կես միլիոն դոլար է առաջարկվել:

Այսօր ամենամեծ պահանջարկ ունեցող համարանիշի գինը հինգ միլիոն դրամ է, և ցանկացողները կարող են պարզապես կատարել համապատասխան վճարումը և ստանալ համարանիշը:

Առաջին հայացքից՝ կառավարության այս որոշումը բխում է սովորական քաղաքացիների շահերից, քանի որ որոշակի հավասարություն է ապահովում լավ համարանիշներ ունենալու իրավունքի հարցում: Իրականում, սակայն, կառավարությունը նոր կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում և համարանիշներ տրամադրող կառույցին հնարավորություն տալիս սահմանված գումարից այն կողմ նոր մարժաներ սահմանել:

Եթե խնդիրը դիտարկենք Հայաստանի սովորական քաղաքացիների իրավունքների տեսանկյունից, ապա պարզից էլ պարզ է, որ նրանք հազիվ թե ցանկանան կամ առավել ևս՝ կարողանան իրենց թույլ տալ այդքան մեծ գումարներ տրամադրել համարանիշի ձեռքբերման համար: Հայաստանի (և ոչ միայն) նորմալ քաղաքացին հավելյալ գումարը ավելի շուտ կհատկացնի ավելի լավ մեքենա գնելուն կամ էլ մեքենայի վարկը փակելուն:

Կառավարության որոշման թիրախը թերևս սպիտակ «Նիվա» քշողների կաստան է, որը դեռ գումար չունի Range Rover-ի համար, բայց մի 10 հազար դոլար կարող է հատկացնել համարանիշի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում