Գլխավոր Լրահոս

Գործուղել Հունաստան

Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգում խանութների տեղադրման տասնօրյա հասարակական բոլոքից հետո երեկ վերջապես որոշել է խոսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հունաստանում ցույցերն ու հուզումները չեն դադարում այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Եվրամիության բազմամիլիարդանոց օգնությունների դիմաց երկրի կառավարությունը պետք է գնա պետական ծախսերի աննախադեպ կրճատման: Ինքնասպանությունների վիճակագրությունը ճգնաժամից հետո կրկնապատկվել է:

Հունաստանում այսօր առկա խնդիրները չեն ծնվել համաշխարհային վերջին ճգնաժամի ժամանակ կամ դրանից հետո: Այդ խնդիրները գալիս են շատ ավելի հեռվից, երբ կառավարությունը ոչ միայն չէր փորձում ազատվել ուռճացող պետական ապարատից, այլև ընդհակառակը՝ ավելացնում էր ծախսերն ու վայելքները, չէր մտածում երկրի ապագայի մասին: Վայելքներն ավելացան, երբ Հունաստանը միացավ եվրոգոտուն, և Եվրամիության առաջատարների ստանդարտներին մոտենալու փոխարեն՝ Աթենքը նախընտրեց ստացվող փողերով ավելացնել վայելքները՝ շարունակելով ամրացնել աշխարհամասի հետնապահի իր դիրքը:

Հունաստանն այժմ դժվարին երկընտրանքի առջև է՝ ընդունել, թե չընդունել օգնությունը: Ընդունել կնշանակի գնալ խստագույն խնայողությունների և ավելի շատ սոցիալական հուզումների և որոշումների ընդունման որոշակի գործառույթներ Աթենքից տանել Բրյուսել: Չընդունել և վերադառնալ ազգային արժույթին՝ դրահմային, կնշանակի կորցնել երկրի ներկայիս ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը և երկիրը զրկել այն բոլոր առավելություններից, որ ընձեռում է եվրատարածքը:

Հունաստանի վերջին զարգացումները Հայաստանի համար լուրջ ազդանշան պետք է լինեն: Հունաստանը Եվրամիության անդամ է, և նրան օգնելով՝ Փարիզն ու Բեռլինն առնվազն իրենց են ապահովագրում եվրոգոտու հնարավոր փլուզումից: Նման պարագայում Հայաստանի համար հազիվ թե որևէ մեծ մայրաքաղաքում մտածեն՝ ինչպես փրկել:

Հայաստանի՝ ավելի քան կրկնապատկված արտաքին պարտքի, տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայի, մեծացող աղքատության, աշխարհաքաղաքական բարդ միջավայրի մասին խոսելն արդեն նույնիսկ պարզունակ է թվում: Բայց այս առումներով մենք շատ ավելի խոցելի ենք, քան Հունաստանը:

Հունական սցենարից խուսափելու միակ ճանապարհը թերևս ՀՀ կառավարիչներին Հունաստան գործուղելն է՝ վերապատրաստման:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում