Գլխավոր Լրահոս

$15 մլն՝ ջրերին

Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակի, Մասիսի, Էջմիածնի և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133 հազ. բնակիչներ:

Ծրագրվում է, որ ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տևողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը, և կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ՝ շուրջ 21 հազ. բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:

«Այս ծրագիրն աջակցում է ամբողջ երկրում, ներառյալ՝ փոքր և միջին քաղաքներում ու գյուղական բնակավայրերում, որակյալ խմելու ջուրն ավելի մատչելի դարձնելու Կառավարության ռազմավարությանը: Սա Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչ է»,– ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

Ներկայացված ծրագիրը շարունակում է հաջողությամբ իրականացված «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը» (ՀՋՋԾ) և դրա լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ծրագրի իրականացման տարիներին՝ 2004-2011 թթ., ՀՋՋԾ-ից օգտվել են 264 հազ. տնային տնտեսություններ: Խմելու ջրի մատակարարման միջին օրական տևողությունը 6 ժամից հասցվել է 15 ժամի, նվազագույն ցերեկային ջրամատակարարմամբ քաղաքների տոկոսը 68-ից հասել է 94-ի, վարձի հավաքագրումը 47,9%-ից հասել է գրեթե 94%-ի, ջրի՝ ջրաչափային սպառման համար գանձումը 40%-ից հասել է 81,2%-ի։

1992-ից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին հատկացրել է $1,612 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում