Գլխավոր Լրահոս

2012թ.՝ ավելի շատ ալմաստ

2012թ.՝ ավելի շատ ալմաստ

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ավելացնել գործակցության ծավալները: «Անդրեևն ընդգծել է, որ ծավալների կտրուկ աճը կարող է հանգեցնել վերավաճառքի դրսևորումների: «Ալռոսա»-ն շահագրգռված չէ դրանում, քանի որ միջկառավարական հանձնաժողովում բանակցությունների ժամանակ խոսքը Հայաստանում աշխատատեղերի ստեղծման մասին է: Նշվել է նաև, որ 2011թ. 4-րդ եռամսյակում Հայաստանի ձեռնարկությունները զգալիորեն նվազեցրել են ներմուծման ծավալները, թեև այն կարող էին պահել նախկին մակարդակի վրա»,– ըստ News.am-ի՝ նշել են «Ալռոսա» ընկերությունում:

Գագիկ Աբրահամյանը նշել է, որ անցյալ տարվա 4-րդ եռամսյակում իսկապես ներմուծման ծավալները զգալիորեն նվազել էին՝ պայմանավորված միջազգային շուկայում հումքի պահանջարկի կտրուկ անկմամբ: «Այնպես որ՝ գործընկերների մտահոգությունն արդարացի է: Այդուհանդերձ, հայկական ձեռնարկությունները «Ալռոսա»-ի հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ Ֆեոդոր Անդրեևը լավատեղյակ է հայկական ձեռնարկությունների հնարավորություններին: Այդ պատճառով «Ալռոսա»-ի նախագահը գործընկերաբար է գնահատել իրավիճակը: Դրա շնորհիվ ձեռք է բերվել համաձայնություն, որ «Ալռոսա»-ի կողմից մատակարարվող հումքի ծավալները 2012թ. կավելանան 25-30%–ով»,– ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2011թ. հայաստանյան ձեռնարկություններն «Ալռոսա»-ից ձեռք են բերել $43 մլն-ի անմշակ ալմաստ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում