Նշենք, որ «Կասկադ Ինշուրանս»-ի բաժնետերերն են «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ն (65% բաժնեմաս) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (35% բաժնեմաս): «Կասկադ Ինշուրանս»-ը փոխկապակցված է սփյուռքահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի հետ:
Ըստ էության՝ այս գործարքով Գաֆեսճյանը փակում է իր հայկական բիզնեսները։ 2010թ. հայտարարվեց «Կասկադ բանկ»-ի և «Ամերիաբանկ»-ի միաձուլման մասին, այնինչ իրականում դա կլանում էր «Ամերիաբանկ»-ի կողմից։
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 75%-ը պատկանում է ռուսական «ԻնՎեստ-Պոլիս» ընկերությանը (ռուսական «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության դուստր), իսկ 25%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին։
Civilnet










