Գլխավոր Լրահոս

Կարևո՞ր է արդյոք կրոնը

Կարևո՞ր է արդյոք կրոնը

2011թ. ՀՌԿԿ-ի իրականացրած «Համաշխարհային արժեքների հետազոտությունը Հայաստանում» հարցումներից պարզվում է, որ հայաստանցիների 7%-ը որևէ կրոն չի դավանում, իսկ 89%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որոնցից 26%-ը կրոնական արարողություններին մասնակցում է միայն հատուկ եկեղեցական տոներին, 22%-ը՝ ամիսը մեկ անգամ, իսկ 11%-ը՝ տարին մեկ անգամ: Շաբաթը մեկ անգամ կրոնական արարողություններին մասնակցում է Հայաստանի բնակչության միայն 10%-ը:

Ընդ որում՝ նրանց շարքում մինչև 35 տարեկաններն ավելի շատ են՝ 13% (35-54 տարեկանները՝ 9%, իսկ 54-70 տարեկանները՝ 8%): Յուրաքանչյուր չորրորդ հայաստանցի ընդհանրապես չի հաճախում կրոնական արարողությունների: Ինչ վերաբերում է աղոթելուն, ապա հարցվածների 18%-ն ընդհանրապես չի աղոթում, իսկ 20%-ն էլ օրը մի քանի անգամ է աղոթում:

Բրիտանական Ipsos-ի հարցումների համաձայն՝ աշխարհում որևէ կրոն դավանող 10 մարդուց 3-ը նշել է, որ կրոնը իրեն շահագրգռում է կարիքի մեջ գտնվող մարդուն գումար կամ ժամանակ տրամադրել: Սակայն հարցվածների կեսից ավելին համարում է, որ կրոնը չէ, որ կարեկից է դարձնում մարդկանց: ՀՌԿԿ-ի հարցումներով էլ՝ Հայաստանում բնակչության 63%-ը կրոնի իմաստը համարում է այլ մարդկանց օգնելը, 26%-ը՝ կրոնական նորմերին և արարողություններին հետևելը:

Ipsos-ի հետազոտության համաձայն՝ աշխարհում բնակչության մեկ քառորդն է համարում, որ իր կրոնը միակ ճիշտ ուղին է: Ընդ որում, եթե մուսուլմանների 61%-ն է այդպես նշում, ապա քրիստոնյաների ընդամենը 19%-ը: ՀՌԿԿ-ի հարցումներով՝ հայաստանցիների 80%-ը համարում է, որ իր կրոնը միակ ընդունելի կրոնն է: Չնայած նրանց գրեթե 46%-ը կարծում է, որ այլ կրոն դավանող անձը կարող է նույնչափ բարոյական լինել, որքան դավանակիցը: Հայաստանի բնակլչության ընդամենը 21%-ն է կարծում, որ բոլոր կրոնները պետք է ուսուցանվեն դպրոցներում:

Աշխարհի բնակչության ավելի քան 33%-ը քրիստոնյա է, 22%-ը՝ մուսուլման, 14%-ը հինդուիզմ է դավանում, իսկ 7%-ը՝ բուդդիզմ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում