Ըստ նրա՝ նոր նմուշի թղթադրամ ներդնելիս գլխավոր դրամատունը չի սահմանափակում հին նմուշների շրջանառությունը: Դրանք շարունակում են մնալ օրինական վճարամիջոց և դուրս են բերվում շրջանառությունից ըստ մաշվածության աստիճանի։ Սիմոնյանն ասել է նաև, որ յուրաքանչյուր դրամանիշի համար համալրման ծրագրի հաստատումից հետո կատարվում է առկա պաշտպանական հատկանիշների գնահատում։
Սովորաբար նոր թողարկման դեպքում ավելացվում կամ փոխարինվում է որևէ պաշտպանական հատկանիշ՝ դրամանիշը արդյունավետ դրամանենգությունից պաշտպանելու նպատակով։ Ըստ ԿԲ պաշտոնյայի՝ վերջին փոփոխությունները պայմանավորված են նաև թղթադրամների շարքի նույնականացման անհրաժեշտությամբ, որպեսզի բոլոր թղթադրամների դիզայնը և պաշտպանական հատկանիշների կառուցվածքը լինեն նույնը։
Civilnet











