Գլխավոր Լրահոս

Ոչխարներն են խթանում արտահանումը

Ոչխարներն են խթանում արտահանումը

Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել Հայաստանում առկա ոչխարների գլխաքանակը, բայց այդ թիվը, ամենայն հավանականությամբ, չի կրճատվել։ Նշենք, որ 2010թ. Հայաստանում ոչխարների գլխաքանակը կազմել էր 503,6 հազ.։ Չնայած նախնական տվյալներով՝ Հայաստանում ոչխարների գլխաքանակի անկում չի եղել, անցած տարի այս կենդանիների արտահանումը նվազել է։ Սակայն արտահանման ծավալների կրճատմանը զուգահեռ ոչխարի մսի գինը գնալով բարձրացել է։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է 114,8 հազ. ոչխար (կամ 20,4 հազ-ով (15%) պակաս 2010թ. ցուցանիշից)։ Անցած տարի 2010թ. համեմատ արտահանվող ոչխարի միջին մաքսային արժեքը բարձրացել է մոտ $7-ով՝ կազմելով $105։ 2009թ., երբ Հայաստանից ռեկորդային քանակությամբ՝ 142 հազ. գլուխ ոչխար էր արտահանվել, մեկ ոչխարի միջին մաքսային արժեքը $60 էր։

Անցած տարի, ընդհանուր առմամբ, արտահանվել է $12 մլնի ոչխար, ինչը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 0,1%-ը: Ուշագրավ է, որ Հայաստանը ոչխարների արտահանումից ավելի շատ եկամուտ է ստացել, քան արտահանման այնպիսի ավանդական ապրանքների արտահանումից, ինչպիսին ծիրանը, դեղձը և մյուս մրգերն են (ընդհանուր առմամբ արտահանվել է $8,4 մլն-ի միրգ) կամ առավել ևս՝ հանքային ջրերը (արտահանվել է $5,2 մլն-ի հանքային ջուր)։

Ոչխարներն արտահանման պոտենցիալով կարող են մրցել անգամ խտահանք ցինկի հետ, որից ստացվել է id="mce_marker"3 մլն, և հայ ոսկերիչների արտադրանքի հետ, որից ստացվել է $12,3 մլն:

Նոր բրե՞նդ

Կառավարությունը կարծես ևս մեծ պոտենցիալ է տեսնում ոչխարների արտահանման առումով: Թերևս նաև դա էր պատճառը, որ 2011թ. օգոստոսին հավանություն տվեց Ոչխարաբուծության զարգացման (2011-2020 թթ.) ծրագրին։

Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ Հայաստանում ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 25-30%-ի սահմաններում, մինչդեռ այն ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով բավական հեռանկարային ճյուղ է:

Մինչև 1980-ական թվականները Հայաստանում ոչխարների գլխաքանակը կազմում էր 2,3 մլն։ Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնական կերահանդակների լիարժեք օգտագործման դեպքում ոչխարների օպտիմալ գլխաքանակը կարող է լինել 1 մլն-ի սահմանում:

Փաստորեն, Հայաստանը ոչխարների արտահանման կրկնակի մեծ պոտենցիալ ունի և տարեկան կարող է արտահանել 250 հազ. գլուխ ոչխար, ինչից կստացվի մոտ $30 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում